Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոներին ընդառաջ՝ Բիբլոս Բանկ Արմենիան, համագործակցելով «Զինվորի տուն» բարեգործական-հասարակական կազմակերպության հետ, հանդես է եկել նախաձեռնությամբ։Համագործակցության արդյունքում բանկի գործընկերներն ու հաճախորդները որպես ամանորյա նվեր ստացել են «Գեղեցկություն զինվորներից» նախագծի շրջանակում վիրավոր զինվորների ձեռքով պատրաստված կոմպոզիցիաներ:Ինչպես հայտնել են բանկից, նախագիծը «Զինվորի տան» առաջին բիզնես նախաձեռնությունն է, որն ամբողջությամբ համադրում եւ վարում են հենց իրենք՝ վիրավորում ստացած զինծառայողները։ «Կոմպոզիցիաները հավաքվում են օրգանական ապակուց պատրաստված տուփերի մեջ՝ հատուկ ֆերմաներում բուծված ու Հայաստան ներմուծված բնական թիթեռներով։ Ծրագրի նպատակը շահառուներին ակտիվ կյանք վերադարձնելն է, նրանց աշխատանքով ապահովելը, կյանքի որակի բարձրացումը եւ սոցիալական վերաինտեգրումը»,- ասված է բանկի հաղորդագրությունում։«Բիբլոս Բանկ Արմենիայի այս ամանորյա նախաձեռնությունը հնարավորություն է տալիս աջակցելու մեր քաջ հայրենակիցներին եւ նպաստելու համայնքի զարգացմանը, որի հետ աշխատելու եւ որին սպասարկելու պատիվն ունենք: Բանկի ողջ անձնակազմը երախտագիտության խորը զգացումով է լցված հայրենիքի պաշտպանի նկատմամբ, եւ մենք խրախուսում ու աջակցում ենք ծրագրերի, որոնք նպաստում են զինվորների սոցիալական վերաինտեգրմանը»,- նշել է Բիբլոս Բանկ Արմենիայի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանը։«Զինվորի տունն» առանցքային դեր է խաղում զինծառայողների բարեկեցության ու առողջության բարելավման գործում, իսկ նման նախագծերը նաեւ զբաղվածության խնդիրը լուծելու նպատակ ունեն:««Գեղեցկություն զինվորներից» ՍՊԸ-ն սոցիալական ձեռնարկության մոդելով նախագիծ է: Բիզնես նախագծի նպատակը մեր շահառուների զբաղվածության խնդրի լուծումն է՝ նրանց աշխատանքով ու կայուն եկամտով ապահովելու միջոցով: Առաջիկայում նախատեսում ենք ընդլայնել կազմակերպությունը՝ ներգրավելով ավելի մեծ թվով տղաների, որոնք կստեղծագործեն արվեստի ամենատարբեր ճյուղերում»,- ասել է «Զինվորի տուն» ՀԿ նախագահ Հայկուհի Մինասյանը: Նախաձեռնության շրջանակում կոմպոզիցիաների վաճառքից ստացված ամբողջ հասույթը, (16,000,000 ՀՀ դրամ) ուղղվելու է «Զինվորի տան» շահառուների համար իրականացվող առողջապահական, կրթական, սոցիալական եւ այլ բարեգործական ծրագրերին։ Tweet Դիտում՝ 20022