ԱՌՖԻ ներդրումային ընկերությունը անդամակցել է ՖԻՆԱՐՄ ֆինանսական շուկայի մասնակիցների ասոցիացիային: ԱՌՖԻ-ից հայտնել են, որ ՖԻՆԱՐՄ ասոցիացիան, միավորելով հայաստանյան առաջատար առեւտրային բանկերին, ներդրումային ընկերություններ եւ ինստիտուցիոնալ այլ ներդրողներին, ՀՀ ֆինանսական շուկայի ամենաներկայացուցչական կառույցներից է։ Ասոցիացիայի նպատակներից է խթանել ֆինանսական շուկայում ժամանակակից նորարարական լուծումների, նոր գործիքների ու մեխանիզմների ներդրումը, ինչպես նաեւ Հայաստանի ֆինանսական շուկան բարձրացնել որակապես նոր մակարդակի:Ասոցիացիայի անդամների ընդհանուր ժողովի ժամանակ ԱՌՖԻ ներդրումային ընկերության տնօրեն Էդգար Էվոյանը ներկայացրել է ԱՌՖԻ հարթակի հնարավորությունները, առավելություններն ու առանձնահատկությունները:Էդգար Էվոյանը նշել է, որ ներդրումային քրաուդֆանդինգի գործունեությունը նորություն է, գտնվում է դեռ զարգացման փուլում: «ՖԻՆԱՐՄ-ն այն կարեւոր հարթակներից մեկն է ֆինանսական համակարգում, որտեղ կարելի է քննարկել առկա խնդիրները ոլորտի լավագույն մասնագետների հետ, գտնել օպտիմալ լուծումներ եւ փաթեթով տանել օրենսդրական բարեփոխումների: Ասոցիացիան այս 4 տարվա ընթացքում ապացուցել է, որ ամեն առումով կանգնած է իր մասնակիցների կողքին, եւ մենք շատ ուրախ ենք համալրելու այդ մասնակիցների ցանկը»,-նշել է Էդգար Էվոյանը: ՖԻՆԱՐՄ ասոցիացիայի տնօրեն Կարեն Զաքարյանը նշել է, որ միայն հավաքական ջանքերն են ի զորու ապահովել առավելագույն արդյունք:«Մենք շատ ուրախ ենք, որ ԱՌՖԻ-ն գործունեության լիցենզիան ստանալուն պես որոշում կայացրեց միանալու մեր դինամիկ եւ նպատակասլաց համայնքին։ Լինելով ներդրումային քրաուդֆանդինգի հարթակի առաջին օպերատորը Հայաստանում՝ ԱՌՖԻ-ն կարող է բավականին բարձր նշաձող սահմանել գործունեության այս տեսակի համար, ինչը միանշանակ ողջունելի է եւ համահունչ ֆինանսական շուկան որակապես նոր մակարդակի բարձրացնելու մեր նպատակադրմանը»,- ասել է նա:ԱՌՖԻ Ներդրումային քրաուդֆանդինգի հարթակը եզակի հնարավորություն է, որը թույլ է տալիս մի կողմից ներդրողներին ամբողջ աշխարհից ներդրում անել մասնավոր բիզնեսներում, մյուս կողմից հանդիսանում է հայկական ընկերությունների համար այլընտրանքային ֆինանսավորման աղբյուր: Tweet Դիտում՝ 3695