2008 թ. III եռամսյակում մասնավոր տրանսֆերտների ծավալների աճը կազմել է 25%

20.11.2008 | 15:28 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. 2008 թվականի III եռամսյակում 16 միջազգային համակարգերի (այդ թվում նաեւ Western Union-ի) միջոցով դեպի Հայաստան## կատարված դրամական փոխանցումների ծավալը կազմել է 145 մլրդ դրամ:

Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը տեղեկացրել են Կենտրոնական բանկի /ԿԲ/ մամլո ծառայությունում, երրորդ եռամսյակում Հայաստան կատարված դրամական փոխանցումների ծավալը 14.6 անգամ գերազանցել է երկրից արտասահման կատարված փոխանցումների ծավալը, իսկ դրամական միջոցների զուտ ներհոսքը դեպի Հայաստան հաշվետու ժամանակահատվածում կազմել է 135 մլրդ դրամ:

Միաժամանակ, Հայաստանի բանկային համակարգի միջոցով երրորդ եռամսյակում կատարված դրամական փոխանցումների զուտ ներհոսքը գերազանցել է նախորդ տարվա համանուն ցուցանիշը 25%-ով (26,9 մլրդ դրամով):

Հայաստանում կատարված մեկ փոխանցման միջին ծավալն ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում կազմել է 293 հազ. դրամ` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելանալով 21 հազ. դրամով:

ԿԲ որոշմամբ այս տարվա հոկտեմբերից դադարեցվել է դրամական փոխանցումներ իրականացնող հայաստանյան բոլոր բանկերի եւ կազմակերպությունների մասնակցությունը Western Union համակարգում:

Հոկտեմբերի 10-ին պատասխանելով ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի հարցին` ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը հստակեցրել էր, որ մի շարք հայաստանյան բանկեր շարունակում են համագործակցել Western Union-ի հետ մինչեւ կնքված պայմանագրերի ժամկետների լրանալը:

Դիտում՝ 6120
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW