Փաշինյան. Մեր աշխատող հայրենակիցները հաջողությամբ դիմակայել են գնաճին

22.12.2022 | 13:37 Գլխավոր էջ / Նորություններ /
#Փաշինյան #գնաճ #աշխատավարձ
2022 թվականի նոյեմբերին Հայաստանում գրանցված եւ աշխատավարձով ապահովված աշխատատեղերի նոր ռեկորդ է սահմանվել, եւ առաջին անգամ աշխատատեղերի թիվը գերազանցել է 700 հազարը:

Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ 2018 թվականի մայիսից ի վեր ՀՀ-ում ստեղծվել է 153 462 աշխատատեղ, ինչը 28%-ի աճ է:

«2018 թվականի մայիսի նկատմամբ ՀՀ-ում համախառն աշխատավարձի ֆոնդը, ըստ էության, գրեթե կրկնապատկվել է, ավելացել է շուրջ 89 մլրդ 220 մլն դրամով կամ 92.3%-ով:

2021 նոյեմբերի նկատմամբ միջին ամսական աշխատավարձն ավելացել է 44 931 դրամով կամ 20.4%-ով: Սա ամենակարեւոր ազդակն է, որ մեր աշխատող հայրենակիցները հաջողությամբ դիմակայել են գնաճին, հույս ունեմ նաեւ՝ այն քաղաքականության շնորհիվ, որ կառավարությունը վարում է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Դիտում՝ 1954
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW