ՌԴ բանկերին կարգելվի շփվել հաճախորդների հետ օտարերկրյա մեսենջերների միջոցով

21.12.2022 | 16:59 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՌԴ #բանկեր #մեսենջերներ
ՌԴ Պետդուման երրորդ ընթերցմամբ ընդունել է օրենք, որով բանկերին, բրոքերներին, կառավարիչներին, մասնավոր կենսաթոշակային հիմնադրամներին, դեպոզիտարիաներին եւ ապահովագրողներին արգելվում է օգտագործել օտարերկրյա մեսենջերները հաճախորդների հետ շփվելու եւ ցանկացած տեղեկատվություն նրանց փոխանցելու համար:

Frank Media-ի փոխանցմամբ, այս նորմն ուժի մեջ կմտնի 2023 թվականի մարտի 1-ից, եթե օրենքը հաստատվի ՌԴ Դաշնության խորհրդի կողմից եւ այն ստորագրի Ռուսաստանի նախագահը։ Արգելված մեսենջերների ցանկը պետք է հաստատի «Ռոսկոմնադզոր»-ը։

Մասնավորապես, նման մեսենջերները չեն կարող օգտագործվել վճարային փաստաթղթեր փոխանցելու, ինչպես նաեւ դրանց օգնությամբ ռուսաստանցիների անձնական տվյալների մասին տեղեկատվություն տրամադրելու համար։ Բացի այդ, արգելքի տակ են մտնում նաեւ անկանխիկ հաշվարկների դեպքում դրամական փոխանցումների մասին տեղեկատվությունը, ինչպես նաեւ վճարումներ կատարելու համար անհրաժեշտ տվյալները եւ/կամ բանկերում Ռուսաստանի քաղաքացիների հաշիվների եւ ավանդների մասին տեղեկությունը:

Օտարերկրյա մեսենջերները չեն կարող օգտագործվել նաեւ տարբեր տեսակի առցանց հաշվարկներ կատարելիս:
Դիտում՝ 11883
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW