«Mastercard Day»-ը հետաքրքիր ձեւաչափի միջոցառում է, որն ամեն տարի նշվում է Մաստերքարտ ընկերության կողմից տարբեր երկրներում։ Դեկտեմբերի 16-ը նշանակալից օր էր, քանի որ Հայաստանն առաջին անգամ դարձավ «Mastercard Appreciation Day»-ի մի մասը։ Միջոցառումը նվիրված էր Մաստերքարտի բիզնես գործընկերներին՝ Հայաստանի տարածքում։ Հայաստանի բոլոր բանկերի ներկայացուցիչները եւ այլ պատվավոր հյուրեր միացել էին «Mastercard Day»-ի այս եզակի եւ պատմական տոնակատարությանը՝ կիսելով ընթացիկ տարվա իրենց հաջողություններն ու ձեռքբերումները:Միջոցառումն անցկացվեց The Hard Rock Café Yerevan ժամանցավայրում: Երեկոն վարում էր գեղեցկուհի Լյուսի Հայրապետյանը, իսկ On-Play Band-ը եւ DJ Guevo-ն ապահովեցին երեկոյի անզուգական երաժշտական կատարումները: Բոլոր հյուրերը հնարավորություն ունեցան վայելելու հրաշալի կազմակերպված միջոցառումը։Մաստերքարտի թոփ-մենեջերները հետաքրքիր ելույթներ ունեցան եւ ներկայացրեցին վճարային համակարգերի շուկայում 2023 թվականի միտումները։Մաստերքարտի Հայաստանի եւ Վրաստանի տարածաշրջանային տնօրեն Դավիթ Զգուդաձեն ողջունեց հյուրերին եւ նշեց. «Հայաստանը զարգացող շուկա է, որը շատ հետաքրքիր է Մաստերքարտի համար: Մենք նվիրված ենք մեկ առաքելությանը՝ աջակցելու գործընկերներին եւ միասին զարգացնելու բիզնեսը»:Մաստերքարտի Արեւելյան Եվրոպայի, Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի տարածաշրջանների փոխտնօրեն Օլիվիա Բելինգհեմը ներկայացրեց վճարային համակարգերի ոլորտում 2023 թվականի միտումները։ Մաստերքարտի պրոդուկտ մենեջեր Ալեքսեյ Շարաեւսկին խոսեց միջազգային միտումների եւ օդանավակայաններում ճանապարհորդելիս Մաստերքարտի առավելությունների մասին:Երեկոն շարունակվեց Մաստերքարտի պրոդուկտների գծով տնօրեն Միխայիլ Ագաշկովի ելույթով, որը խոսեց Մաստերքարտ ակադեմիայի մասին, այնուհետեւ բոլոր ներկաները հնարավորություն ունեցան Kahoot համակարգի միջոցով մասնակցել ինտերակտիվ վիկտորինայի: Առաջին 5 արագ եւ ճիշտ պատասխանողները հաղթեցին վիկտորինան եւ Մաստերքարտի կողմից պարգեւատրվեցին հետաքրքիր նվերներով:Երեկոյի ընթացքում Մաստերքարտը հայտարարեց նաեւ Glovo-ի հետ հիանալի համագործակցության մեկնարկի մասին։Երեկոն ամբողջական չէր լինի առանց երկար սպասված մրցանակաբաշխության, որի ընթացքում Հայաստանում գործող բանկերը մրցանակներ ստացան վճարային բիզնեսում իրենց կոմպետենտության, դինամիկ ընդլայնման եւ այլ գործոնների համար:«Mastercard Day» հատուկ միջոցառումն ավարտվեց DJ Guevo-ի խելահեղ բիթերով։Մաստերքարտի մասին.Mastercard-ը համաշխարհային վճարումների ոլորտում տեխնոլոգիական ընկերություն է: Այն ղեկավարում է աշխարհի ամենաարագ վճարային դատավարական ցանցը, որը միավորում է ավելի քան 210 երկրներում գործող ձեռնարկությունները, սպառողներին, ֆինանսական հաստատությունները, մանրածախ ցանցերը եւ կառավարությունները: Mastercard-ի արտադրանքներն ու համակարգերը դարձնում են առօրյա բիզնես գործունեությունը՝ գնումները, ճանապարհորդությունները, բիզնեսը եւ ֆինանսական կառավարումն ավելի պարզ, արդյունավետ եւ անվտանգ:Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել՝ www.mastercard.am: Tweet Դիտում՝ 2693