«Լույս» հիմնադրամը կանխատեսել է ՌԴ եւ ԱՄՆ գազի պաշարների սպառման ժամկետը

21.12.2022 | 10:49 Գլխավոր էջ / Նորություններ /
#Գազ #ՌԴ #ԱՄՆ
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը ուսումնասիրել է եվրոպական եւ համաշխարհային էներգետիկ շուկայում ստեղծված իրավիճակը 2022 թվականի փետրվարի 24-ից հետո։

Ուսումնասիրությունում ասված է.

•    Համաշխարհային էներգետիկ շուկայում հետհամավարակային վերականգնումը մեծ թափ հավաքեց դեռեւս 2021-ին․ էներգակիրների համաշխարհային պահանջարկը 2021թ․ արդյունքում վերադարձավ նախահամավարակային ցուցանիշներին։ Միայն 2021թ․ ընթացքում նախորդող տարվա համեմատ գազի մեծածախ գները Եվրոպայում արդեն իսկ ավելացել էին ավելի քան 400%-ով։     

•    2022թ․ մարտի 7-ին Եվրոպայում՝ Նիդեռլանդների գազի հաբում (TTF) 1000 մ3 գազի գինը հասավ ռեկորդային $3800-ի, ինչը համարժեք է նավթի $600/բարել արժեքին եւ մոտ 70 անգամ գերազանցում է ներռուսաստանյան շուկայում գազի միջին գնին։

•    2021թ․ տվյալներով ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը բնական գազի արդյունահանման տեսանկյունից երկու համաշխարհային առաջատարն են՝ 2021-ին այս երկրները միասին կիսել են համաշխարհային արդյունահանման 40,5%-ը․ ԱՄՆ-ը՝ 934,2 մլրդ մ3 կամ 23,1%, ՌԴ-ն՝ 701,7 մլրդ մ3 կամ 17,4%։ Վերջին տասը տարիներին՝ 2011-2021թթ․ ԱՄՆ-ում բնական գազի արդյունահանումը ավելացել է տարեկան միջինը 4,2%-ով, այսինքն՝ 2021-ին 2011-ի համեմատ աճը կազմել է ավելի քան 50%։
     
•    Գազի արդյունահանման 2021թ․ տեմպի պահպանման պարագայում ԱՄՆ պաշարները կսպառվեն 13 տարուց, իսկ ՌԴ պաշարները՝ 53 տարի անց։ Այսինքն՝ ոլորտում ԱՄՆ-ՌԴ մրցակցությունը կարճաժամկետ եւ միջնաժամկետ բնույթ է կրում, ուստի ԱՄՆ-ը փորձելու է առաջիկա տարիներին առավելագույնի հասցնել այդ մրցակցության արդյունքում ստացվող քաղաքական առավելությունները։

•    ԵՄ-ը 2021թ․ դրությամբ արդյունահանել է ընդամենը 44 մլրդ մ3 գազ, սպառել է՝ 396.6 մլրդ մ3։ 2021թ․ դրությամբ ԵՄ-ին բաժին է ընկնում նավթի համաշխարհային արդյունահանման ընդամենը 0,4%-ը, բայց սպառման՝ 11.1%-ը։

•    Միայն 2022թ․ առաջին 6 ամիսներին ՌԴ նավթագազային եկամուտները գերազանցել են 2020թ․ ողջ տարվա ցուցանիշը, ինչպես նաեւ 2021թ․ եկամուտների 70%-ը։

•    Միայն Ռուսաստանը, Իրանը, Թուրքմենստանն ու Կատարը միասին տիրապետում են գազի համաշխարհային հաստատված պաշարների 57,3%-ին, ինչը նշանակում է, որ այս երկրները միջնաժամկետ եւ երկարաժամկետ կտրվածքով առանցքային ազդեցություն են ունենալու գազի համաշխարհային շուկայում տեղի ունեցող գործընթացների վրա։
«Լույս» հիմնադրամի կատարած «Էներգետիկ ճգնաժամը Եվրոպայում եւ ադրբեջանական գազի գործոնը» վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետեւյալ հղումով:
Դիտում՝ 1749
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW