Երեւան /Մեդիամաքս/. Հայկական դրամը շրջանառության մեջ դնելու 15-ամյակին նվիրված միջոցառումների## շրջանակներում նոյեմբերի 21-22-ը Երեւան կայցելեն ԱՄՀ տնօրեն-կառավարչի տեղակալ Մուրիլո Պորտուգալը, ԱՄՀ գործադիր տնօրեն Էյջ Բակկերը եւ մի շարք երկրների կենտրոնական բանկերի ներկայացուցիչներ: Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ՀՀ Կենտրոնական բանկի /ԿԲ/ մամլո ծառայությունում, Երեւան կժամանեն մասնավորապես Ալբանիայի, Բոսնիա եւ Հերցոգովինայի, Սերբիայի, Վրաստանի, Բելոռուսի, Ղազախստանի, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի, Բուլղարիայի, Հունաստանի, Մոնտենեգրոյի եւ Նիդերլանդների կենտրոնական ու ազգային բանկերի ղեկավարներն ու ներկայացուցիչները: Նոյեմբերի 21-ին Երեւանում Հայաստանի կառավարության ներկակացուցիչների եւ արտերկրի հյուրերի մասնակցությամբ տեղի կունենա կլոր սեղանª “Ֆինանսական կայունությունը փոփոխվող աշխարհում” թեմայով:Նոյեմբերի 22-ին ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը հայկական դրամի հոբելյանի առիթով պաշտոնական ընդունելություն կկազմակերպի: Tweet Դիտում՝ 4708