ԵՄ պատժամիջոցների տակ են հայտնվել ռուսաստանյան նոր բանկեր

19.12.2022 | 09:51 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԵՄ #ՌԴ #պատժամիջոցներ
Իններորդ փաթեթի շրջանակում Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել Մոսկվայի վարկային բանկի (Московский кредитный банк) եւ Հեռավորարեւելյան բանկի (Дальневосточный банк) դեմ:

Frank Media-ի փոխանցմամբ՝ Եվրամիությունն արգել է նաեւ գործարքներ իրականացնել Տարածաշրջանների զարգացման համառուսաստանյան բանկի (Всероссийский банк развития регионов) հետ։

ԵՄ պատժամիջոցների ցուցակներում Մոսկվայի վարկային բանկի ընդգրկման պատճառ է նշվում «հաստատության համակարգային նշանակությունը Ռուսաստանի կառավարության համար»։

«Բանկը գործում է ֆինանսական ծառայությունների ոլորտում, որը ռազմավարական նշանակություն ունի Ռուսաստանի տնտեսության համար եւ հանդիսանում է ՌԴ կառավարության եկամտի զգալի աղբյուր»,- ասված է փաստաթղթում։

Բացի այդ, Մոսկվայի վարկային բանկը ստանում է պետական աջակցություն: Մասնավորապես, 2022 թվականի մայիսին բանկը ստացել էր ոսկու արտահանման լիցենզիա։ «Այսպիսով, Մոսկվայի վարկային բանկը ներգրավված է տնտեսական ոլորտում՝ ապահովելով եկամտի զգալի աղբյուր ՌԴ կառավարության համար»,- գտնում են Եվրամիությունում։

Իր հերթին, Հեռավորարեւելյան բանկն «այն կառույցներից է, որն աջակցություն է ցուցաբերում Ռուսաստանի ազգային պաշտպանության ոլորտում՝ մասնակցելով բազմաթիվ պետական ծրագրերի», ասված է փաստաթղթում։
Դիտում՝ 5696

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW