Ադրբեջանը վերականգնել է Արցախի գազամատակարարումը
16.12.2022 | 10:11 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ԱՀ կառավարության մամուլի ծառայություն

«Մեր հարեւանն առանց նախապայմանների, առանց հայկական կողմի զիջումների վերականգնել է գազամատակարարումը: Դա մեր հաղթանակն է, որովհետեւ մենք ցույց տվեցինք, որ ուժեղ ենք, ոչ մի բանից չենք ընկճվելու, ցույց տվեցինք, որ նրանք պետք է դուրս գան այստեղից:
Հնարավոր է նաեւ՝ այսօր ճանապարհը բացվի: Դա իրենց որոշումն է: Նրանք թե այստեղից, թե դրսից ճնշման են ենթարկվել»,- ասել է Ռուբեն Վարդանյանը:
«Արցախգազ»-ից էլ հայտնել են, որ Հայաստանի գործընկերների հետ իրականացվում են համապատասխան նախապատրաստական աշխատանքներ՝ գազամատակարումն ապահովելու նպատակով:
Նշվում է, որ օրվա ընթացքում գազի մատակարարումը կվերականգնվի ինչպես Ստեփանակերտում, այնպես էլ շրջաններում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: