ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են ստանալ սպառողական վարկ՝ առանց եկամուտների եւ զբաղվածության հաստատման՝ իրենց գործող դրական վարկային պատմության հիման վրա: Վարկը ձեւակերպելու համար անհրաժեշտ են միայն անձնագիր եւ սոցիալական քարտ։Պարզեցված գործընթացով վարկը հասանելի է 19․5%-ից 20․2% տարեկան տոկոսադրույքով (փաստացի տոկոսադրույք՝ 22․5%-24%): Վարկի նվազագույն գումարը 100 հազար ՀՀ դրամ է, ժամկետը` 24-ից 60 ամիս: «Սպառողական վարկերը շարունակում են մնալ ամենապահանջված պրոդուկտներից մեկը մեր հաճախորդների համար, եւ չորրորդ եռամսյակում մենք նկատում ենք վերջիններիս նկատմամբ պահանջարկի աճ։ Դեկտեմբերի առաջին շաբաթում նոյեմբերի նույն ժամանակահատվածի համեմատ գործարքների ծավալն աճել է 3 անգամ։ Ակնկալում ենք, որ վարկերի տրամադրման պարզեցումը լրացուցիչ աջակցություն կլինի մեր վարկառուներին ամանորյա տոների նախօրեին՝ իրենց ֆինանսական խնդիրները լուծելու հարցում: Միեւնույն ժամանակ, մենք շարունակում ենք հետեւողական լինել հաճախորդների վարկային գերծանրաբեռնվածությունը կանխելուն, որի շրջանակում նաեւ պահանջում ենք հաճախորդների շարունակական դրական վարկային պատմության հաստատում», - նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի - Տնօրինության նահագահի տեղակալի ժ/պ Տարաս Կլադչենկոն:Սպառողական վարկ ստանալու համար հաճախորդները կարող են դիմել ՎՏԲ-Հայաստան Բանկի ցանկացած մասնաճյուղ: Վարկային միջոցները տրամադրվում են հաճախորդի հաշվին: Վարկի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ բանկի պաշտոնական կայքում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 10119