Բիբլոս Բանկ Արմենիայի հաճախորդներն այսուհետ կարող են օգտվել վճարման ավելի ապահով, անվտանգ եւ վստահելի գործիքից՝ Apple Pay-ից, որը կօգնի խուսափել վճարային քարտը այլ անձանց հանձնելուց, վճարային տերմինալի կոճակներին դիպչելուց կամ կանխիկ գումար փոխանակելուց: Apple Pay-ի միջոցով իրականացվող յուրաքանչյուր գործարք պաշտպանված է iPhone-ի նորարարական տեխնոլոգիաներով:Անհպում վճարում կատարելու համար բավական է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին: Apple Pay-ով արված յուրաքանչյուր վճարում ապահովված է հուսալի պաշտպանությամբ, քանի որ այն վավերացվում է Face ID-ով, Touch ID-ով կամ սարքի գաղտնաբառով, ինչպես նաեւ մեկանգամյա չկրկնվող դինամիկ անվտանգության կոդով: Apple Pay-ով վճարումներ կարելի է կատարել մթերային խանութներում, դեղատներում, ռեստորաններում, սրճարաններում, մանրածախ առեւտրի կետերում եւ այլ վայրերում:Apple Pay-ը կարելի է նաեւ օգտագործել Safari-ում կամ հավելվածներում iPhone-ով, iPad-ով եւ Mac-ով ավելի արագ եւ հարմար գնումներ կատարելու համար, ընդ որում՝ առանց օգտահաշիվներ ստեղծելու կամ առաքման եւ վճարային տեղեկությունները մի քանի անգամ մուտքագրելու անհրաժեշտության: Apple Pay-ը նաեւ հեշտացնում է սննդի առաքման, առցանց գնումների, փոխադրման եւ կայանման համար վճարումները: Այն կարելի է օգտագործել Apple Watch-ի հավելվածներում վճարումներ կատարելու համար եւս:Անվտանգությունն ու գաղտնիությունը առանցքային նշանակություն ունեն Apple Pay-ի համար: Կրեդիտային կամ դեբետային քարտը Apple Pay-ին կցելիս տվյալ քարտի իրական համարը չի պահվում ո՛չ սարքում, ո՛չ էլ Apple-ի սերվերներում: Փոխարենը սարքին շնորհվում է չկրկնվող հաշվի համար, որը գաղտնագրվում եւ պահվում է այդ սարքի «Անվտանգ տարր» (Secure Element) հավաստագրված չիպի մեջ, որը նախատեսված է վճարային տեղեկատվության անվտանգ պահպանման համար:Apple Pay-ը կարգավորելը շատ հեշտ է: Պարզապես պետք է մտնել iPhone-ում առկա Wallet հավելվածը, սեղմել «+» նշանը եւ հետեւել հրահանգներին՝ Բիբլոս Բանկ Արմենիայի կրեդիտային կամ դեբետային քարտն ավելացնելու համար: Քարտը iPhone-ին, Apple Watch-ին, iPad-ին եւ Mac-ին կցելուց անմիջապես հետո հաճախորդը կարող է օգտագործել Apple Pay-ը: Հաճախորդները կշարունակեն ստանալ բոլոր զեղչերն ու առավելությունները, որոնք Բիբլոս Բանկ Արմենիան առաջարկում է իր քարտապաններին:Apple Pay-ի մասին ավելին իմանալու համար կարող եք այցելել այստեղ: Բիբլոս Բանկ Արմենիայի մասին ավելին իմանալու համար կարող եք այցելել այստեղ: Tweet Դիտում՝ 15968