Հայկական կազմակերպությունների շրջանում այս տարի հետաքրքիր շարժում է սկսվել. ընկերությունները վերափոխում են նվիրելու կորպորատիվ մշակույթը՝ փոխարինելով նոր տարվա նյութական նվերները սոցիալական ազդեցությամբ։ «ռեԱրմենիա»-ից հայտնել են, որ կազմակերպություններն իրենց գործընկերներին կամ աշխատակիցներին նյութական նվերների փոխարեն նվիրում են «ռեԱրմենիա»-ի նվիրաբերության քարտեր, որոնցով յուրաքանչյուրը կարող է ընտրել իրեն հոգեհարազատ նախագիծ եւ գումարը նվիրաբերել դրան կամ ընտրում են որեւէ նախագիծ եւ նյութական նվերների գումարը փոխանցում այդ նախագծին՝ իրենց աշխատակիցներին ու գործընկերներին նվիրելով ինչ-որ մեկի կյանքում փոփոխություն բերելու հնարավորություն։ Նշվում է, որ «ռեԱրմենիա»-ում տեղադրված «Դարձի'ր Ձմեռ Պապիկ» նախագծի շրջանակում տարբեր ընկերությունների հարյուրավոր աշխատակիցներ դառնում են որեւէ երեխայի Ձմեռ Պապ՝ կարդալով երեխայի նամակում գրված երազանքները եւ իրականություն դարձնելով դրանք։ «ռեԱրմենիա»-ի կորպորատիվ բարեգործության ծրագրի միջոցով ամանորյա երջանկություն սփռելու շուրջ միավորվում են կազմակերպությունները՝ բերելով իրական փոփոխություն ինչպես ներքին աշխատանքային միջավայրում, այնպես էլ գործընկերային հարաբերություններում։ Նախագծին արդեն միացել են ամենատարբեր ոլորտներից տասնյակ կազմակերպություններ՝ նյութական նվերների մշակույթը փոխելով հասարակությանը վերափոխելու ու սոցիալական ազդեցություն բերող նախագծերին նվիրաբերություն կատարելով։ Tweet Դիտում՝ 2161