ING-ն 2023-ին աշխարհի խոշորագույն երկրների ՀՆԱ-ի անկում է կանխատեսում

13.12.2022 | 15:40 Գլխավոր էջ / Նորություններ /
#ING #ՀՆԱ #կանխատեսում
Հոլանդական ING բանկային խմբի վերլուծաբանները 2023 թվականի արդյունքներով կանխատեսում են աշխարհի մի շարք խոշորագույն երկրների ՀՆԱ-ի անկում։

Finmarket-ի փոխանցմամբ, սպասվում է, որ Միացյալ Նահանգների ՀՆԱ-ն կնվազի 0,4%-ով, Մեծ Բրիտանիայի՝ 1,2%-ով, Կանադայի՝ 0,1%-ով, Գերմանիայի՝ 1,5%-ով, Ֆրանսիայի՝ 0,3%-ով, ինչպես նաեւ ամբողջ Եվրոգոտու՝ 0,7%-ով։

«Մենք պետք է ԱՄՆ-ում գնաճի ավելի արագ նվազում տեսնենք, քան այլ երկրներում՝ հաշվի առնելով երկրի գնաճային զամբյուղի կազմը։ Ռեցեսիան կարագացնի գնաճի դանդաղումը եւ Դաշնային պահուստային համակարգին թույլ կտա արձագանքել՝ մինչեւ 2023 թվականի ավարտը նվազեցնելով տոկոսադրույքները»,- ասված է ING-ի հետազոտության մեջ:

Թեեւ ԱՄՆ սպառողական հատվածը ներկայումս իրեն լավ է զգում, բանկային վերլուծաբանները մտավախություն ունեն, որ 2023 թվականի առաջին կիսամյակում իրավիճակը նույնքան դրական չի լինի։ Անկումն անշարժ գույքի շուկայում՝ պայմանավորված հիփոթեքային վարկերի արժեքի արագ աճով, կվնասի շինարարության ոլորտին, որին բաժին է հասնում ՀՆԱ-ի մոտ 4%-ը: Սա կազդի մանրածախ առեւտրի եւ այնպիսի ապրանքների վաճառքի վրա, ինչպիսիք են կահույքը եւ այլ կահավորանքը, կենցաղային տեխնիկան եւ շինանյութերը:

Համաշխարհային ավելի թույլ ֆոնը հարվածելու է ԱՄՆ-ի արտադրական եւ սպասարկման ոլորտներին, ընդ որում, Conference Board-ի կողմից հաշվարկվող ամերիկյան ընկերությունների ղեկավարների վստահության ինդեքսն արդեն ամենացածր մակարդակում է 2008 թվականի համաշխարհային ֆինանսական ճգնաժամից ի վեր: Սա, հավանաբար, կնշանակի, որ աշխատաշուկայի եւ բիզնեսի կապիտալ ծախսերի հեռանկարը նկատելիորեն կվատթարանա առաջիկա մի քանի եռամսյակների ընթացքում, կարծում են վերլուծաբանները:
Դիտում՝ 4643
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW