ԱԶԲ-ն Հայաստանին կտրամադրի $ 140 մլն
19.11.2008 | 11:45 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան /Մեդիամաքս/. Առաջիկա 2 տարիների ընթացքում Ասիական զարգացման բանկը /ԱԶԲ/ Հայաստանին կհատկացնի $140 մլն## ընդհանուր գումարի արտոնյալ վարկային միջոցներ:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այդ մասին ասել է ԱԶԲ նախագահ Հարուհիկո Քուրոդան` նոյեմբերի 18-ին հանդես գալով Հայաստանում բանկի ներկայացուցչության բացմանը: Նա նշել է, որ վարկային միջոցներն ուղղվելու են այն ծրագրերի ֆինանսավորմանը, որոնք Հայաստանի կառավարությունն առաջնահերթ կհամարի:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ողջունել է Երեւանում ԱԶԲ գրասենյակի բացումը` նշելով, որ բանկը ներդրումային ոլորտում տիրապետում է հսկայական փորձի եւ հուսալի գործընկեր է ոչ միայն ֆինանսական առումով, այլեւ տեխնիկական գիտելիքների եւ փորձի բնագավառում:
Վարչապետն ասել է, որ Հայաստանի համար առաջնահերթ են գյուղատնտեսության, ջրամատակարարման, ֆինանսական հատվածի զարգացման, ճանապարհաշինարարության եւ տրանսպորտի ոլորտները, եւ ԱԶԲ-ն կօգնի նվազեցնել համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հնարավոր ազդեցությունը երկրի վրա:
Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանն ասել է, որ ԱԶԲ-ն $ 1 մլն-ի գրանտային միջոցներ է հատկացնելու Իրան-Հայաստան երկաթուղու շինարարության նախագծային աշխատանքների իրականացման համար:
Վերջին լուրեր
14.04.2025 | 13:54 Ֆինտեխ
14.04.2025 | 11:51 Նորություններ
14.04.2025 | 11:26 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: