UBS․ Այս տարի աշխարհում կրճատվել է միլիարդատերերի թիվն ու նրանց կարողությունը

09.12.2022 | 10:01 Գլխավոր էջ / Նորություններ /
#UBS #միլիարդատերեր
Շվեյցարական UBS բանկի տվյալների համաձայն՝ 2022 թվականի մարտի դրությամբ աշխարհում եղել է 2 668 միլիարդատեր՝ մեկ տարի առաջվա 2 755-ի դիմաց։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս տարի միլիարդատերերի ընդհանուր կարողությունը $13,1 տրիլիոնից նվազել է մինչեւ $12,7 տրիլիոն։

Ընթացիկ տարվա մարտին միլիարդատերերի մեծ մասը եղել է ԱՄՆ-ում՝ 735, նախորդ տարվա համեմատ նրանց թիվն աճել է 11-ով, իսկ ընդհանուր կարողությունը՝ գրեթե 7%-ով՝ հասնելով $4,701 տրիլիոնի։

Չինաստանը միլիարդատերերի թվով երկրորդ տեղում է՝ 540։ Սակայն մեկ տարվա ընթացքում նրանց թիվը նվազել է 86-ով, իսկ ընդհանուր կարողությունը $2,532 տրիլիոնից կրճատվել է մինչեւ $2,027 տրիլիոն:

Անկում է գրանցվել նաեւ Գերմանիայում, որտեղ մարտին եղել է 134 միլիարդատեր (2-ով պակաս, քան 2021 թվականին), Հոնկոնգում (67՝ 4-ով պակաս), Բրազիլիայում (62՝ 3-ով պակաս), Մեծ Բրիտանիայում (49՝ 7-ով պակաս) եւ Ճապոնիայում (40՝ 9-ով պակաս):

Ռուսաստանում արձանագրվել է միլիարդատերերի թվի եւ նրանց ակտիվների ամենազգալի նվազումը 2021 թվականի համեմատ։ Այս տարվա մարտին երկրում եղել է 83 միլիարդատեր՝ նախորդ տարվա 117-ի դիմաց։ Նրանց ընդհանուր կարողությունը նվազել է 43,5%-ով՝ $578,1 միլիարդից հասնելով $326,9 միլիարդի։

UBS-ում նշել են, որ, ընդհանուր առմամբ, Արեւելյան Եվրոպայում կրճատվել է ինչպես միլիարդատերերի թիվն, այնպես էլ նրանց միջոցները։ Բանկի փորձագետներն այս իրավիճակը կապում են տարածաշրջանում զինված հակամարտության հետ։

Միաժամանակ, միլիարդատերերի թիվն աճել է Ֆրանսիայում (42-ից մինչեւ 43) եւ Շվեյցարիայում (40-ից մինչեւ 41):

Սակայն հատկապես ուժեղ աճ է գրանցվել Հնդկաստանում, որտեղ միլիարդատերերի թիվը մեկ տարվա ընթացքում 140-ից հասել է 166-ի, իսկ նրանց ընդհանուր կարողությունն աճել է 25,7%-ով՝ հասնելով $749,8 միլիարդի:
Դիտում՝ 7487
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW