Ուկրաինային օգնելու համար «ռուսաստանյան ակտիվներով» հիմնադրամ ստեղծելու Եվրամիության գաղափարը հանգում է խարդախ սխեմաների: Այս մասին RBC-ին ասել են ՌԴ Արտաքին գործերի նախարարությունում։Գերատեսչությունում նշել են, որ եվրոպական իշխանությունները մտածում են, թե ինչպես «գրպանել սառեցված ռուսաստանյան ակտիվները», նաեւ այնպես անել, որ դա օրինական գործողության տեսք ունենա:«Այս կապակցությամբ տարբեր էկզոտիկ գաղափարներ են առաջ քաշվում։ Բայց բոլորն էլ, ըստ էության, հանգում են խարդախ սխեմաների, որոնցում փորձում են բացահայտ ապօրինությունները քողարկել օրենքի գերակայության ցինիկ հղումներով»,- ընդգծել են ԱԳՆ-ում։Նախարարությունում նշել են, որ ՌԴ ակտիվների հետ կապված ԵՄ գործողություններն ու ծրագրերն ամբողջությամբ վարկաբեկում են դաշինքն օտարերկրյա ներդրողների աչքերում՝ որպես ներդրումների եւ միջոցների պահպանման համար ապահով «ապաստան». խոսքը շուկայական տնտեսության համար մասնավոր սեփականություն անձեռնմխելիության հիմնարար սկզբունքի մերժման մասին է։ Գերատեսչության ներկայացուցչի խոսքով՝ Արեւմուտքը պարտքային ճգնաժամի մեջ է, եւ ԵՄ անդամ շատ երկրներ արդեն չունեն կամ շուտով չեն ունենա միջոցներ վարկերը մարելու համար։ Այս ֆոնին արեւմտյան երկրները պետք է շարունակեն կատարել Կիեւին սուբսիդավորելու իրենց խոստումները։«Այս ամենը Բրյուսելին դրդում է նոր կեղծ իրավական պատրվակներ փնտրել երրորդ երկրներին պարտքերը չվճարելու կամ նրանց ակտիվներն առգրավելու համար։ Սեփական խնդիրներն ուրիշի հաշվին լուծելու գայթակղությունը կաճի։ Հիմա խոսքը Ռուսաստանի ակտիվների մասին է, իսկ վաղը դրա փոխարեն կարող են հայտնվել այլ անցանկալի պետություններ»,- զգուշացրել են նախարարությունում։ՌԴ ԱԳՆ-ն հավաստիացրել է, որ Ռուսաստանի քաղաքացիների, ընկերությունների կամ պետական պահուստների ունեցվածքի բռնագրավման դեպքում ՌԴ պատասխան միջոցները «երկար սպասել չեն տա»։ 30.11.2022 | 14:29 ԵՀ-ն առաջարկել է ՌԴ սառեցված ակտիվներից ներդրումային հիմնադրամ ստեղծել Հիշեցնենք, որ նոյեմբերի վերջին Եվրահանձնաժողովը առաջարկել էր ստեղծել հատուկ հիմնադրամ, որը բաղկացած կլինի ՌԴ Կենտրոնական բանկի €300 միլիարդ եւ մասնավոր €19 միլիարդ ծավալով սառեցված ակտիվներից՝ այդ միջոցները ԵՄ կառավարմամբ ներդնելու, իսկ հասույթն օգտագործելու Ուկրաինային փոխհատուցվող վճարումների համար։ Tweet Դիտում՝ 7979