Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրների տնտեսություններում օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը 2022 թվականին զգալիորեն աճել է։ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին Բիշքեկում ընթացող ներդրումային համաժողովի ժամանակ այսօր հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) ղեկավար Միխայիլ Մյասնիկովիչը։«Նախորդ տարվա համեմատ՝ 2022 թվականի առաջին կիսամյակում ԵԱՏՄ անդամ երկրներում զգալիորեն աճել են օտարերկրյա ուղղակի ներդրումները»,- ասել է նա։Մյասնիկովիչի խոսքով՝ Հայաստանի տնտեսությունում ներդրումներն այս ընթացքում աճել են գրեթե 5 անգամ, Բելառուսում՝ 1,6 անգամ, Ղազախստանում՝ 2 անգամ, Ղրղզստանում՝ 1,9 անգամ։Ինչպես նշել է ԵՏՀ ղեկավարը, միջազգային փորձագետների բոլոր կանխատեսումներն առ այն, որ այս տարի ԵԱՏՄ երկրների ընդհանուր ՀՆԱ-ն կնվազի 7-10%-ով, չիրականացան։ «Ընդհակառակը, մենք ակտիվ աճ ենք տեսնում»,- ասել է նա։Մյասնիկովիչը հավաստիացրել է, որ ԵԱՏՄ-ն հատուկ ուշադրություն է դարձնում բիզնեսի աջակցությանը։ Մասնավորապես, Միությունում մաքսատուրքից ազատվել է շուրջ 1,3 հազար տարբեր ապրանքատեսակներ, ինչն անուղղակիորեն շուրջ $2 միլիարդի աջակցություն է տրամադրել գործարարներին։ Tweet Դիտում՝ 7691