ՊԵԿ նախագահն ԱՄՆ-ում քննարկել է արտահանման վերահսկմանը վերաբերող հարցեր

06.12.2022 | 15:49 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ռուստամ Բադասյան #ԱՄՆ #արտահանում
Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Ռուստամ Բադասյանը Միջազգային անվտանգության հարցերով փոխպետքարտուղար Էլիոթ Քանգի հետ հանդիպմանը քննարկել է արտահանման վերահսկման եւ հարակից սահմանային անվտանգության ծրագրի (EXBS) շրջանակում համագործակցության ընդլայնմանն ուղղված հարցեր։

ՊԵԿ-ից հայտնել են, որ հանդիպման ընթացքում կարեւորվել է մաքսային ոլորտում Կոմիտեի եւ ԱՄՆ տարբեր գերատեսչությունների համագործակցության ամրապնդումը։

Ռուստամ Բադասյանը հանդիպել է նաեւ ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի թմրամիջոցների դեմ պայքարի վարչության ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության, ինչպես նաեւ փողերի լվացման հետ կապված հանցագործությունների դեմ պայքարում երկկողմ համագործակցության, այդ թվում՝ օպերատիվ տեղեկատվության փոխանակմանն առնչվող հարցեր։

Հանդիպման ընթացքում կարեւորվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տեղեկատվության վերլուծության եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների հետաքննության վերաբերյալ տեղեկատվության երկկողմ իրազեկումը։
Դիտում՝ 3154
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW