Բիբլոս Բանկ Արմենիան առաջարկում է «Դեպի հայրենիք» հիփոթեքային վարկ՝ Հայաստանում տուն ձեռք բերելու եւ սեփական անկյունը ստեղծելու համար։Ինչպես հայտնել են բանկում, Ֆինանսավորումը նախատեսված է ոչ ռեզիդենտ անձանց համար։ Բանկը կտրամադրի միջոցներ ձեռք բերվող բնակարանի արժեքի մինչեւ 70%-ի չափով, իսկ առաջարկից օգտվել ցանկացողները կտնտեսեն ժամանակ ու գումար եւ կստանան պատրաստի տուն՝ ամսական վարձավճարի արժեքով:«Նման առաջարկով բանկի նպատակն է խրախուսել արտերկրում ապրող հայերին պահպանել կապը հայրենիքի հետ եւ այդպիսով ավելի մոտ լինել այն ամենին, ինչն ամենաշատն են կարոտում, լինի դա երեկոյան զբոսանքը սիրելի մարդկանց հետ, համեղ ուտեստները, թե ջերմ միջավայրը»,- ասված է հաղորդագրության մեջ։«Դեպի հայրենիք» հիփոթեքային վարկի հայտերը կարելի է ներկայացնել նաեւ արտերկրից` առցանց տարբերակով։ Ֆինանսավորման մասին առավել մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ այստեղ։ Tweet Դիտում՝ 17046