Credit Suisse-ի նոր ստորաբաժանումը կարող է $1 միլիարդից ավել ներդրումներ ստանալ
05.12.2022 | 13:22 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ https://assets.io/

Prime գործակալության փոխանցմամբ՝ այս մասին նախօրեին հայտնել է Wall Street Journal-ը (WSJ):
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Մուհամմադ իբն Սալմանը քննարկում է մոտ $500 միլիոնի ներդրում կատարելու հնարավորությունը՝ աջակցելու CS First Boston (CSFB) նոր ստորաբաժանմանը եւ Մայքլ Քլեյնին, ով ընտրվել է դրա գլխավոր տնօրենի պաշտոնում։ Միաժամանակ նշվում է, որ Սաուդյան Արաբիայի ոչ մի կազմակերպություն մինչ այժմ պաշտոնական առաջարկներ չի արել։
Պարբերականը, վկայակոչելով աղբյուրները, նշում է, որ լրացուցիչ ֆինանսավորում կարող է տրամադրվել նաեւ ԱՄՆ ներդրողների կողմից, ներառյալ՝ Atlas Merchant Capital-ից՝ Barclays-ի նախկին գլխավոր տնօրեն Ռոբերտ Դայմոնի ընկերությունից:
Credit Suisse-ը, ձգտելով աշխուժացնել թուլացող բիզնեսը, հոկտեմբերին հայտարարեց, որ կվերափոխի ներդրումային բանկը՝ վերակենդանացնելով First Boston ապրանքանիշը: Խորհրդի անդամ Մայքլ Քլեյնը ընտրվել էր որպես այդ բիզնես ուղղության ղեկավար։
Սաուդյան Արաբիայի կառավարության կողմից վերահսկվող Saudi National Bank-ը (SNB) ավելի վաղ խոստացել էր մինչեւ 1,5 միլիարդ ֆրանկ ($1.60 միլիարդ) ներդնել Credit Suisse-ում մինչեւ 9,9% բաժնեմասի դիմաց: Բանկը նաեւ նշել էր, որ կարող է աջակցել CSFB-ին, որը կգործի որպես անկախ բանկ՝ ունենալով կենտրոնակայան Նյու Յորքում եւ զբաղվելով կապիտալի շուկաներով ու խորհրդատվությամբ:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: