Ֆասթ Բանկը թվային բանկինգի վերափոխման ակտիվ փուլում է

01.12.2022 | 20:52 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ֆասթ Բանկ #թվային բանկինգ #Դանիել Ազատյան
ՀՀ բանկային համակարգում էական փոփոխություն է գրանցվել․ արդեն գործող 17 բանկերին է միացել Ֆասթ Բանկը։

«Ֆասթ Բանկի նորամուտը բանկային համակարգ աննախադեպ է․ Հայաստանի ֆինանսաբանկային համակարգում դեռեւս որեւէ վարկային կազմակերպություն չի վերափոխվել բանկի, ինչն առավել հետաքրքիր է դարձրել վերափոխման ամբողջ գործընթացը:

Բանկի ռազմավարության հիմքում դրված են օնլայն էկոհամակարգ ստեղծելու եւ զարգացնելու, հաճախորդներին անհատական վարքագծային մոտեցում ցուցաբերելու, թվային հարթակում նոր ապրելակերպ ձեւավորելուն միտված նպատակները»,- ասված է հաղորդագրության մեջ։

Բանկ դառնալու ճանապարհին ընկերությունը տեխնիկապես վերազինվել է, ինչի շնորհիվ արդեն գործում են թեստային լաբորատորիաներ։ Ձեւավորվել է նաեւ AI թիմ՝ մեծ քանակի տվյալներ մշակելու եւ վերլուծելու նպատակով։

Ֆասթ Բանկի տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ռազմավարության ներքո նախատեսված հիմնական աշխատանքները էապես նպաստելու են ռազմավարական կարեւորագույն նպատակների իրագործմանը։ Բանկում հետեւողականորեն ընդլայնվում է IT ներուժը՝ չբացառելով հետագայում ֆինանսական տեխնոլոգիաների մատակարար հանդիսացող առանձին ընկերություն ստեղծելու տեսլականը։

Դեպի բանկ վերափոխման, թվային ռազմավարության եւ տրանսֆորմացիոն գործընթացների մասին ավելի մանրամասն ներկայացրել է բանկի Գործադիր տնօրեն-Տնօրինության նախագահ Դանիել Ազատյանը։

Դիտում՝ 8212
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW