ԵԿԲ. Փչում է բիթքոինի վերջին շունչը, այն պետք է առ ոչինչ համարել

01.12.2022 | 14:07 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԵԿԲ #բիթքոին #կրիպտոարժույթ
Բիթքոինը ոչ ընդունելի վճարային միջոց է, ոչ էլ ներդրման ձեւ, եւ, հետեւաբար, չպետք է օրինականացվի կարգավորիչների կողմից: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ նման կարծիք են հայտնել Եվրոպական կենտրոնական բանկի (ԵԿԲ) փորձագետները:

Ֆինանսական հատվածը պետք է զգուշանա բիթքոինով ներդրումների խթանման երկարաժամկետ հետեւանքներից՝ չնայած հնարավոր կարճաժամկետ շահույթին:

«Հաճախորդների հետ հարաբերությունների վրա բացասական ազդեցությունը եւ ողջ ոլորտի համար հեղինակության վնասը հսկայական կլինի, երբ բիթքոին ներդրողները նոր կորուստներ կրեն»,- ասված է ԵԿԲ զեկույցում:

Բիթքոինի փոխարժեքը 2021 թվականի նոյեմբերին բարձրացավ մինչեւ $69 000, իսկ 2022 թվականի հունիսի կեսին ընկավ մինչեւ $17 000, որից հետո այն տատանվում է $20 000-ի սահմաններում:

«Բիթքոինի կողմնակիցների համար այս կայունացումը նոր առավելագույն ցուցանիշների բարձրանալուց առաջ շունչ քաշելու պես մի բան է  թվում: Սակայն ավելի հավանական է, որ սա արհեստականորեն պահպանվող վերջին շունչն է անգոյություն տանող ճանապարհից առաջ»,- նշել են ԵԿԲ փորձագետները։

Նրանց կարծիքով՝ բիթքոինի հայեցակարգը եւ տեխնոլոգիական թերությունները կասկածի տակ են դնում կրիպտոարժույթի ընդունելության հարցը որպես վճարային միջոց։

«Բիթքոինը երբեք որեւէ լուրջ ձեւով չի օգտագործվել իրական աշխարհում գործարքների համար»,- նշել են փորձագետները:

Այն փաստը, որ կրիպտոարժույթի ներդրումը հիմնված է բացառապես շահարկումների վրա, բիթքոինն անընդունելի է դարձնում նաեւ որպես ներդրման միջոց, կարծում են նրանք:

«Բիթքոինը չի բերում գումար (ինչպես անշարժ գույքը), շահաբաժիններ (ինչպես բաժնետոմսերը), չի կարող օգտագործվել օգուտով (ինչպես հումքային ապրանքները), կամ բերել սոցիալական օգուտ (ինչպես ոսկին),- ասված է զեկույցում:

«Քանի որ բիթքոինը պիտանի չէ ոչ որպես վճարման միջոց, ոչ որպես ներդրման ձեւ, այն պետք է առ ոչինչ համարել»,- նշել են փորձագետները։
Դիտում՝ 9061
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW