ՀԾԿՀ. Սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագինը վերանայվում է

01.12.2022 | 13:01 Գլխավոր էջ / Նորություններ /
#էլեկտրաէներգիայի սակագին #սպառող
Վերանայվում են սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագները: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։

«Ներկայում վերանայման գործընթաց է կատարվում: Սպառողների համար սակագնի փոփոխություն կլինի, թե ոչ, այս պահին ասել չեմ կարող: Պարզ կլինի մոտ 10 օրից, երբ վերջնականացնենք էլեկտրականության արտադրության հաշվեկշիռները»,- ասել է Գարեգին Բաղրամյանը:
Դիտում՝ 5117

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW