Նոյեմբերին տարեկան գնաճը Եվրոգոտում դանդաղել է մինչեւ 10%

30.11.2022 | 15:42 Գլխավոր էջ / Նորություններ /
#Եվրոգոտի #գնաճ
Ընթացիկ տարվա նոյեմբերին սպառողական գները Եվրոգոտում տարեկան կտրվածքով աճել են 10%-ով։ Finmarket-ի փոխանցմամբ՝ այս մասին են վկայում Եվրամիության վիճակագրական ծառայության նախնական տվյալները։

Այսպիսով, գնաճը դանդաղել է հոկտեմբերի 10,6%-ի համեմատ, երբ ցուցանիշը հասել էր առավելագույնին հաշվարկների վարման սկզբից։ Trading Economics-ի կողմից հարցված վերլուծաբաններն ակնկալում էին, որ գնաճը կդանդաղի մինչեւ 10,4%: Նախորդ ամսվա համեմատ սպառողական գները նվազել են 0,1%-ով։

Սպառողական գներն, առանց հաշվի առնելու այնպիսի փոփոխական գործոնների, ինչպիսիք են էներգակիրների, սննդի եւ ալկոհոլի արժեքը (Եվրոպական Կենտրոնական բանկի կողմից վարվող CPI Core ինդեքսը), նոյեմբերին աճել են տարեկան 5%-ով՝ հոկտեմբերին նույն աճից հետո:

Էներգակիրների գները նոյեմբերին դանդաղել են մինչեւ 34,9%՝ հոկտեմբերին 41,5% աճից հետո։ Արդյունաբերական ապրանքների գներն աճել են 6,1%-ով, ինչպես եւ մեկ ամիս առաջ։

Սննդամթերքի, ալկոհոլի եւ ծխախոտի գներն աճել են 13,6%-ով՝ հոկտեմբերին 13,1%-ով թանկանալուց հետո։ Ծառայությունները թանկացել են 4,2%-ով (մեկ ամիս առաջ այդ ցուցանիշը կազմել էր 4,3%)։

Տարեկան կտրվածքով ամենաբարձր գնաճը գրանցվել է Լատվիայում (21,7%), Էստոնիայում եւ Լիտվայում (21,4%)։ Ամենացածրը՝ Իսպանիայում (6,6%), Ֆրանսիայում (7,1%) եւ Մալթայում (7,2%)։
 
Դիտում՝ 5017
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW