“Ամերիաբանկն” ավելացրել է իր կանոնադրական կապիտալը եւս 1,2 մլրդ դրամով

13.11.2008 | 17:35 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “Ամերիաբանկը” նոյեմբերի 12-ին ՀՀ Կենտրոնական բանկում գրանցել է կանոնադրական փոփոխություն## եւ պաշտոնապես ավելացրել է իր կանոնադրական կապիտալը 1.2 մլրդ դրամով:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը տեղեկացրել են “Ամերիաբանկի” մամլո ծառայությունում, ի լրումն 425 հազար անվանական բաժնետոմսերի թողարկվել է եւս 30 հազար բաժնետոմս` յուրաքանչյուրը 40 հազ. դրամ անվանական արժեքով:

2008 թվականի ընթացքում “Ամերիաբանկն” արդեն երրորդ անգամ է ավելացնում իր կանոնադրական կապիտալը, որն այժմ կազմում է 18,2 մլրդ դրամ:

Դիտում՝ 7269

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW