2022 թվականի արդյունքներով «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը (ՀԿԵ) նախատեսել է ենթակառուցվածքների տնտեսության զարգացման եւ պահպանման ծրագրերին ուղղել 2 մլրդ 665 մլն դրամ:ՀԿԵ-ից հայտնել են, որ, մասնավորապես, 2,4 մլրդ դրամ կներդրվի գծային տնտեսության մեջ, շուրջ 200 մլն դրամ ՝ էլեկտրիֆիկացման եւ էներգամատակարարման ոլորտում։ 60 մլն դրամ կուղղվի ավտոմատացման, հեռամեխանիկայի եւ կապի տնտեսությանը։ Ընթացիկ տարում կապիտալ վերանորոգմամբ ամբողջությամբ թարմացվել է 8 կիլոմետր երկարությամբ գիծ։Նշվում է նաեւ, որ ՀԿԵ-ում ավարտվել է գծի եւ այլ ենթակառուցվածքների աշնանային կոմիսիոն զննումը: Վերստուգման են ենթարկվել գծեր, վարչական եւ տեխնոլոգիական նշանակության շենքեր եւ շինություններ, արհեստական կառույցներ, էներգետիկայի եւ ավտոմատացման սարքավորումներ: Ուսումնասիրվել է 800 կմ գծերի եւ կոնտակտային ցանցի ձմեռային պատրաստվածության վիճակը, մանրակրկիտ ստուգվել են 20 կամուրջ, 15 քարշային ենթակայան եւ 53 կայարան։Բացի այդ, ստուգվել են անձնակազմի ապահովվածությունը ձմեռային համազգեստով, գծերում եւ այլ ենթակառուցվածքներում ձյան դեմ պայքարի միջոցները, հակահրդեհային եւ վերականգնողական գնացքների պատրաստվածությունը, ինչպես նաեւ աշխատակիցների կենցաղային պայմանները եւ դրանց համապատասխանությունն աշխատանքի պաշտպանության չափանիշներին: Նշվում է, որ հանձնաժողովի զննության արդյունքում կարելի է փաստել, որ երկաթուղին պատրաստ է առաջիկա ձմեռային շրջանում ուղեւորների եւ բեռների անվտանգ փոխադրմանը։ Tweet Դիտում՝ 8899