ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ ստեղծվել է դրական վիճակ, երբ պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը 50% է:«Սա, մեղմ ասած, դրական ցուցանիշ է: Իհարկե, այս հարցում փոխարժեքի փոփոխությունն ունի դերակատարում, սակայն իրականում մեծապես պետպարտքի կառավարման որակից է: Պետական պարտքը դարձել է $10 միլիարդից բարձր: Սակայն այդ թիվն էական չէ, էական է, թե պետական պարտքը ՀՆԱ-ի նկատմամբ ինչ ծավալ է կազմում: Մեր խնդիրն այն չէ, թե մեր պարտքը հանկարծ $10-15 միլիարդ չլինի, մեր խնդիրն է, որ մեր պարտքը ՀՆԱ-ի նկատմամբ ոչ թե աճի, այլ՝ նվազի»,- կառավարության նիստի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը: Իր հերթին ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ օրենքով կարգավորումներ կան, որոնք ռիսկային չեն համարում, երբ պարտքը 50%-ից ցածր է: «2023 թվականի վերջի դրությամբ, մեր չափավոր կանխատեսումներով, 49%-ի չափով պարտք ենք ունենալու»,- ասել է նախարարը: Tweet Դիտում՝ 1084