«2022 թվականին Հայաստանից Ռուսաստան արտահանումն աճել է 80%-ով»

24.11.2022 | 10:01 Գլխավոր էջ / Նորություններ /
#Փաշինյան #Պուտին #ապրանքաշրջանառություն
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստից հետո Երեւանում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ եւ ՌԴ տնտեսական կապերը զարգանում են մեծ տեմպերով:

«Այս տարի Հայաստանից Ռուսաստան արտահանումն աճել է 80%-ով: Դա կապված է լոգիստիկ շղթաների որոշ փոփոխություններով, բայց դա փաստ է, որը ստեղծում է նոր հնարավորություններ տնտեսական համագործակցության համար»,- ասել է նա:

Իր հերթին Վլադիմիր Պուտինը նշել է, որ եթե նախորդ տարի ապրանքաշրջանառությունն աճել էր 12%-ով, ապա ընթացիկ տարվա 9 ամսին այն արդեն աճել է 67%-ով:

«Դա պայմանավորված է այսօրվա առանձնահատկություններով, բայց այն կլինի հիմք նաեւ ապագայի համար: Այստեղ որեւէ կասկած չկա»,- ասել է ՌԴ նախագահը:
Դիտում՝ 1467

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW