Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) եւ Միավորված ազգերի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հետ համատեղ մեկնարկում է «Հարկեր հանուն կայուն զարգացման նպատակների» նոր ծրագիրը:ՊԵԿ-ից հայտնել են, ծրագիրը հիմք է հանդիսանալու ՊԵԿ-ի եւ ՄԱԶԾ-ի եւ միջեւ համագործակցության հաստատման եւ հետագա աշխատանքների իրականացման համար: «Չափազանց կարեւորում ենք մեր համագործակցությունը միջազգային հարթակներում։ ՊԵԿ ռազմավարությամբ նախատեսված միջոցառումներում կան կարեւորագույն դրույթներ՝ նպատակներին հասնելու համար թվային գործիքների կիրառման, ստվերի կրճատման այլ գործիքակազմի ներդրման միջոցով։ Հետաքննության լիազորության հետագա ընդլայնումը եւ կարողությունների մասով զարգացումը ՊԵԿ համապատասխան ստորաբաժանումների կարեւոր երաշխիք է, որպեսզի հարկերը հավաքագրվեն պատշաճ, եւ հետագայում կառավարությունը հնարավորություն կունենա դրանք օգտագործելու բուն նպատակներին հասնելու համար»,- ասել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը:Նշվում է, որ ՊԵԿ եւ ՄԱԶԾ ներկայացուցիչների միջեւ քննարկումները սկսվել են դեռեւս ամիսներ առաջ եւ կոմիտեի կողմից ներկայացվել են հետաքննության ոլորտի արդիականացման նպատակով հստակ առաջարկներ: Նախապատվությունը տրվել է թվային խուզարկության կազմակերպմանն ու իրականացմանն առնչվող հարցերին, ինչպես նաեւ առաջավոր երկրներում վերջինիս կիրառման պրակտիկային: ՊԵԿ եւ ՄԱԶԾ ներկայացուցիչների համատեղ աշխատանքների արդյունքում սահմանվել են աջակցության ծրագրի վերջնական շրջանակը եւ աշխատանքային ընթացակարգը:Հայաստանը տարածաշրջանում ընտրված եզակի երկրներից է, որտեղ ծրագիրը կիրականացվի 2022-2024թթ․ ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի կողմից՝ ՀՀ ֆինանսների նախարարության եւ ՊԵԿ համագործակցությամբ։Ծրագիրը տեւելու է մինչեւ 2024 թվականի ավարտը, ծրագրի նպատակն է ՊԵԿ-ում ունենալ միջազգային չափանիշներին համապատասխան հարկային ոլորտում թվային խուզարկություններ իրականացնելու լաբորատորիա (DFL), որը հագեցված կլինի անհրաժեշտ սարքավորումներով։ Ծրագրի շրջանակում կիրականացվեն նաեւ ուսուցողական աշխատանքներ՝ ոլորտում անհրաժեշտ գիտելիքներով օժտված մասնագետներ նախապատրաստելու համար: Tweet Դիտում՝ 1316