Մեկնարկել է «Մեկ օր Կենտրոնական բանկում» կրթական ամենամյա ծրագիրը

22.11.2022 | 11:24 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կենտրոնական բանկի այցելուների կենտրոն
2022թ․ նոյեմբերի 21-ին մեկնարկել է Կենտրոնական բանկի այցելուների կենտրոնի՝ «Մեկ օր Կենտրոնական բանկում»  կրթական ամենամյա ծրագիրը, որը նախատեսված է ՀՀ Պաշտպանության նախարարության ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտների, ծառայողների, սաների եւ սպաների համար։

2022թ. նոյեմբեր եւ դեկտեմբեր ամիսներին Կենտրոնական բանկի Երեւանի այցելուների կենտրոնը հյուրընկալելու է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի եւ Մարշալ Արմենակ  Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի կուրսանտներին եւ սպաներին, Պաշտպանության նախարարության Մարշալ Հովհաննես Բաղրամյանի անվան ուսումնական զորամասի զինվորներին, Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական կուրսանտներին։



Միջոցառումների ընթացքում մասնակիցները ծանոթանալու են Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը, Կենտրոնական բանկի գործառույթներին, դրամի պաշտպանական հատկանիշներին,  ֆինանսական համակարգի ծառայություններին եւ ֆինանսական համակարգի ծառայություններից օգտվողների իրավունքներին եւ պարտականություններին:

«Մեկ օր Կենտրոնական բանկում» կրթական ծրագիրը ՀՀ ԿԲ այցելուների կենտրոնում կազմակերպվում է 2014թ-ից եւ այս 8 տարիների ընթացքում Կենտրոնը հյուրընկալել է 2426 կուրսանտի եւ զինվորի։
Դիտում՝ 1632
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW