Ս.թ. նոյեմբերի 18-ին «Բեսթ Վեսրթերն» Կոնգրես հյուրանոցում կայացել է «Հայկական ծրագրերի նոր լուծումները» խորագրով եւ իր բնույթով առաջին կոնֆերանս-քննարկումը, որին մասնակցում էին ֆինանսաբանկային ոլորտի ավելի քան 100 ղեկավարներ եւ փորձագետներ, ինչպես նաեւ Կենտրոնական բանկի, Ֆինանսների նախարարության եւ ՊԵԿ-ի ներկայացուցիչներ: Կոնֆերանսին մասնակցել են ինչպես «Հայկական ծրագրեր»-ի հաճախորդներն, այնպես էլ հաճախորդ չհանդիսացող բանկեր եւ այլ ֆինանսական կառույցներ, քանի որ ընկերությունը ոլորտի զարգացումը տեսնում է ոչ միայն առողջ մրցակցության, այլ նաեւ համագործակցության լայն հնարավորությունների միջոցով:«Հայկական ծրագրեր»-ի ղեկավարները ֆինանսական համայնքի հետ կիսվել են ընկերության վերջին տարիներին գրանցած հաջողություններով եւ ներկայացրել, մասնավորապես՝ ամպային եւ b2b լուծումները եւ դրանց տարածումը, ՀԾ-Բանկ համակարգի վերազինման աշխատանքների ընթացքը, լայնորեն կիրառվող ինտերնետ եւ մոբայլ բանկային հավելվածները եւ դրանց ինտեգրման հնարավորություններն այլ լուծումների հետ, ինչպես նաեւ ոլորտի համաշխարհային զարգացումների վերաբերյալ սեփական ուսումնասիրության արդյունքները: Կոնֆերանսի առանցքում ընկերության 35-ամյա պատմության ամենամասշտաբային նախագիծն էր՝ ՀԾ-8X ծրագրային պլատֆորմը եւ դրա վրա կառուցվող ՀԾ-Բանկ 8 համակարգը: ՀԾ-8X ծրագրային պլատֆորմը իրենից ներկայացնում է յուրօրինակ եւ Հայաստանի համար աննախադեպ մի լուծում, որի նպատակն է ՀԾ-Բանկ օգտագործող 9 բանկերին եւ 53 այլ ֆինանսական կազմակերպություններին (վարկային, վճարահաշվարկային եւ ներդրումային) սահուն եւ անցնցում անցկացնել նոր, ժամանակակից, բարձր արտադրողականությամբ, հուսալի, ճկուն, արագ եւ հարմարավետ համակարգի: Այս նպատակով ՀԾ-8X ծրագրային պլատֆորմը նախ օգտագործվել է ՀԾ-Աշխատավարձ, այնուհետեւ ՀԾ-Ձեռնարկություն համակարգերում, որպեսզի քաղած դասերն օգտագործվեն ՀԾ-Բանկ համակարգը հնարավորինս փորձարկված մոտեցմամբ իրականացնելու համար: Համակարգի փոխարինումն իրականացվում է ոչ թե միանգամից, այլ շերտ առ շերտ: Հին՝ ՀԾ-4X եւ նոր՝ ՀԾ-8X սերնդի համակարգերի միեւնույն մասերը, օրինակ՝ աշխատավարձի կամ տոկոսների հաշվարկներն իրականացվում են զուգահեռ, այնուհետեւ համոզվելով, որ արդյունքները նույնական են, որոշ ժամանակ անց հին համակարգի օգտագործումը դադարեցվում է:Կոնֆերանսի երկրորդ կեսին ընկերությունը ներկայացրել է նորագույն տեխնոլոգիաների ներդրումները, ինչպես օրինակ Apple եւ Google Pay վճարային լուծումների ինտեգրումն իր համակարգերի հետ, որոնք բոլորովին վերջերս արդեն առաջարկվում են տեղական բանկերի կողմից՝ ՀԾ-Մոբայլ բանկ համակարգով:«Հարկ է նշել, որ «Հայկական ծրագրեր»-ը հետեւում է համաշխարհային շուկայի զարգացումներին, որոնք ներկայումս բազմապիսի են, փոխում են ինչպես ընդհանուր առմամբ ֆինանսական ծառայությունների ոլորտը, այնպես էլ ֆինանսական տեխնոլոգիաների կիրառումները: Այս մասով կոնֆերանսի ընթացքում մասնակիցներին ներկայացվեցին հետեւյալ թեմաները՝ ֆինտեխ եւ օնլայն բանկեր, առանց բանկերի վճարումներ եւ այլ ծառայություններ (M-Pesa, WeChat, paytm), վերահսկողական տեխնոլոգիաներ (SupTech) եւ ԿԲ թվային արժույթներ (CBDC), web 3՝ ապակենտրոնացված մատյաններ, կրիպտոարժույթներ եւ մետավերս, ինչպես նաեւ Banking as a Service (BaaS) եւ Banking as a Platform (BaaP) լուծումներ:Ընկերությունը լիահույս է, որ նոր ծրագրային լուծումների վերջնարդյունքում բանկերի ու այլ ֆինանսական կազմակերպությունների հաճախորդների համար ֆինանսական ծառայություններից օգտվելն ավելի հարմարավետ եւ ապահով կդառնա։ «Հայկական ծրագրեր» ընկերությունն արդեն 35 տարի զբաղվում է բիզնեսի կառավարման համակարգերի եւ ֆինանսական տեխնոլոգիաների մշակմամբ, ներդրմամբ ու դրանց հետագա սպասարկմամբ: Լուծումներ է առաջարկում ինչպես ֆինանսական ոլորտի, այնպես էլ իրական հատվածի խոշոր, միջին եւ փոքր ընկերությունների համար։ Ընկերությունում աշխատում են 225 բարձրակարգ մասնագետներ»,- ասված է հաղորդագրության մեջ: Tweet Դիտում՝ 3620