Հայաստանի եւ Զարգացման ֆրանսիական գործակալության միջեւ ստորագրվել է €100 միլիոն արժողությամբ վարկային համաձայնագիր:Բացի այդ, ստորագրվել է նաեւ Հայաստանի եւ Ասիական զարգացման բանկի միջեւ $100 միլիոն վարկային համաձայնագիրը:Ֆինանսների նախարարությունից հայտնել են, որ բյուջետային ֆինանսավորման հիմնական նպատակներն են՝• ամրապնդել հանրային ֆինանսների կառավարման արդյունավետությունը եւ փողի ու կապիտալի շուկաների զարգացումը.• մշակել կանաչ տնտեսության անցման ռազմավարական շրջանակ եւ ներդնել հանրային ու մասնավոր ֆինանսավորման խթանմանն ուղղված գործիքներ՝ կլիմայական փոփոխությունների մեղմացման եւ հարմարեցման նպատակներն իրագործելու համար։ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ասել է, որ կառավարությունը բարձր է գնահատում Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ երկկողմ արդյունավետ համագործակցությունն ու երկարամյա գործընկերությունը:ԶՖԳ ներկայացուցիչներն իրենց հերթին նշել են, որ Գործակալությունը մշտապես պատրաստ է աջակցել Հայաստանին եւ կատարելագործել հաստատված երկխոսության որակը՝ ստեղծելով նախապայմաններ երկարաժամկետ արդյունավետ համագործակցության համար: Tweet Դիտում՝ 4549