ԿԲ. 2023 թ.-ին անհրաժեշտ է զգալի զսպող հարկաբյուջետային քաղաքականություն
16.11.2022 | 14:49 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ ԱԺ մամուլի ծառայություն

«Ամբողջական պահանջարկի մեծ աճի պայմաններում պետական ծախսերի ընդլայնող քաղաքականությունը կարող է որոշակի ռիսկեր առաջացնել մակրոտնտեսական կայունության ապահովման տեսանկյունից:
2023 թվականին կապիտալ ծախսերի ավելացման հաշվին պետական բյուջեի պակասուրդը կավելանա՝ կազմելով ՀՆԱ-ի 3.1%-ը, իսկ հարկաբյուջետային քաղաքականությունը կլինի չեզոք՝ նպաստելով նաեւ պարտքի բեռի 1 տոկոսային կետով նվազմանը. այն կկազմի շուրջ 49.7%»,- 2023 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ-ում ասել է ԿԲ նախագահը:
Նրա խոսքով՝ 2023 թվականի պետբյուջեի ծրագրի լիարժեք իրականացումը եւս զգալիորեն կախված կլինի 2022 թվականի բարձր տնտեսական ակտիվությունը համարժեք մակրոտնտեսական քաղաքականության կայուն, երկարաժամկետ աճի վերածելու կարողությունից:
«Պետք է կարեւորել միջնաժամկետ հատվածում պարտքի ավելի մեծ չափով կրճատման եւ կայունության նշանակությունը: Այս առումով շեշտադրելի է սպասվածից մեծ չափով պարտքի բեռի հնարավոր նվազման դեպքում սոցիալական ծախսերի կատարման նոր պարտավորությունների ստանձնման հավանական ռիսկերը եւ դրանց բացառման անհրաժեշտությունը:
Ստեղծված իրավիճակում կարեւորվում է կոորդինացված դրամավարկային եւ հարկաբյուջետային քաղաքականությունների իրականացումը: Ուստի առաջանցիկ պահանջարկի կարգավորման եւ մակրոտնտեսական կայունության ապահովման համար 2023 թվականին անհրաժեշտ է իրականացնել զգալի զսպող հարկաբյուջետային քաղաքականություն»,- ասել է Մարտին Գալստյանը:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: