Էներգետիկ ճգնաժամը երրորդ եռամսյակում հանգեցրել է գլոբալ շահաբաժինների զգալի աճի
16.11.2022 | 14:08 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ bwbx.io

RBC-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է Financial Times-ը՝ վկայակոչելով ակտիվների կառավարման ոլորտում գործող բրիտանա-ամերիկյան Janus Henderson խմբի վերլուծաբանների հաշվարկները։ Ընդհանուր առմամբ, 2022 թվականի սեպտեմբերի 30-ին ավարտված երեք ամիսների ընթացքում բաժնետերերին շահաբաժինների տեսքով վճարվել է $415,9 միլիարդ։
«Էներգետիկ ճգնաժամը երրորդ եռամսյակում հանգեցրեց շահաբաժինների զգալի աճի, քանի որ նավթային ընկերությունները ռեկորդային շահույթներ էին հատկացնում բաժնետերերին»,- ասված է Janus Henderson-ի զեկույցում:
Ընկերությունում նաեւ նշել են, որ աճը տեղի է ունեցել հատուկ վճարումների հաշվին, որոնք սովորաբար ավելի մեծ են, քան ստանդարտ շահաբաժինները: Դրանց վճարումների ամենամեծ աճը գրանցվել է Բրազիլիայի, Հոնկոնգի, ԱՄՆ-ի եւ Կանադայի ընկերություններում։
Ինչպես հաղորդում է թերթը՝ վկայակոչելով Janus Henderson-ի գլոբալ շահաբաժինների ինդեքսը, համաշխարհային ընդհանուր շահաբաժինների ծավալը չէր փոխվի անցած տարվա համեմատ, եթե նավթային ոլորտի ընկերությունները բաժնետերերին չվճարեին $19,9 միլիարդ: Janus Henderson-ում նաեւ նշել են, որ անցած եռամսյակի բարձր արդյունքների ֆոնին ընկերությունը $30 միլիարդով բարձրացնում է 2022 թվականի շահաբաժինների կանխատեսումը՝ հասցնելով այն $1,56 տրիլիոնի:
«Հաջորդ տարի վճարումների հեռանկարը կախված կլինի համաշխարհային տնտեսությունից. եթե մենք շարժվում ենք դեպի ռեցեսիա, ապա եկամուտները կտուժեն։ Բայց լավ նորությունն այն է, որ շահաբաժինները, որպես կանոն, ավելի կայուն են: Ընկերությունները հիմնականում չեն ցանկանում կրճատել վճարումները»,- նշել են Janus Henderson-ում:
Վերջին լուրեր
28.04.2025 | 16:56 Նորություններ
28.04.2025 | 14:46 Նորություններ
PowerFull-ն այսուհետ հասանելի է բացառապես Fast Shift հավելվածում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: