Մաքսային վարչարարության բարելավման արդյունքում պարզեցվել եւ ներդրվել է ավելի վճարված մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնացման, փոխհատուցման տուրքերի, միասնական մաքսային վճարի եւ տուգանքի գումարների հաշվանցման եւ (կամ) վերադարձման նոր ընթացակարգ:Պետական եկամուտների կոմիտեից (ՊԵԿ) տեղեկացնում են, որ ավելի վճարված մաքսային վճարները տնտեսվարողներին վերադարձվում են մաքսային մարմնի կողմից՝ ապրանքային հայտարարագրում հայտարարագրված կամ այլ մաքսային փաստաթղթերում հաշվարկված մաքսային վճարների վերաբերյալ տվյալներում սահմանված կարգով ճշգրտումներ կատարելու պայմանով եւ ազգային օրենսդրությամբ սահմանված այլ պայմանների պահպանման դեպքերում: Նշվում է, որ ՀՀ գանձապետական հաշիվներին ավելի վճարված մաքսատուրքի, հարկերի գումարների վերադարձը կատարվում է տնտեսվարողի կողմից դիմում ներկայացնելուց հետո 30-օրյա ժամկետում: «Իրականացված աշխատանքների արդյունքում զգալի կրճատվել է գումարների վերադարձման ժամկետը: Այսպես, նոր ընթացակարգով ավելի վճարված մաքսային վճարների վերադարձը հնարավոր է կազմակերպել 3-ից 5 աշխատանքային օրվա ընթացքում, նախկին՝ 15-ից 20 օրվա փոխարեն։ Իսկ ավելի վճարված ներմուծման մաքսատուրքը, ԵԱՏՄ տուրքերը տնտեսվարողին վերադարձվում են client-tresury էլեկտրոնային ծրագրի միջոցով ՊԵԿ-ի կողմից՝ ավելի կարճ ժամկետում:Ավելի վճարված կամ գանձված մաքսատուրքի, հարկերի գումարները վերադարձվում կամ հաշվանցվում են վճարողի կամ նրա իրավահաջորդի դիմումի հիման վրա: Միասնական դիմումի ձեւը տեղադրված է ՊԵԿ պաշտոնական կայքէջում, «Հետադարձ կապ» բաժնում»,- ասված է ՊԵԿ հաղորդագրությունում:Հաղորդվում է, որ դիմումի ձեւը կիրառելի է, մասնավորապես, ավելի վճարված ներմուծման մաքսատուրքի, ԵԱՏՄ տուրքերի (հատուկ, հակագնացման, փոխհատուցման), մաքսային մարմինների գանձմանը ենթակա հարկերի` ԱԱՀ-ի, ակցիզային հարկի, բնապահպանական հարկի, ճանապարհային հարկի, ինչպես նաեւ միասնական մաքսային վճարի եւ տուգանքի վերադարձման դեպքերում: Tweet Դիտում՝ 2898