Google Pay-ի ներդրման կապակցությամբ Կոնվերս Բանկը հայտարարում է խրախուսման արշավ իր Visa քարտապանների համար: Ինչպես հայտնել են բանկից, Visa միջազգային վճարահաշվարկային համակարգի հետ գործակցությամբ իրականացվող արշավի շրջանակում Google Pay վճարային համակարգով նոյեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը ներառյալ վճարումներ կատարած առաջին 1000 ՀՀ ռեզիդենտ քարտապանները կստանան cashback: Բանկի Visa քարտապան չհանդիսացող անձինք այն կարող են պատվիրել առցանց, ներբեռնել Մոբայլ հավելվածը եւ մասնակցել ոչ միայն այս, այլեւ հետագա արշավներին:«Կոնվերս Բանկը Հայաստանի բանկային համակարգում առաջիններից է սկսել հաճախորդների խրախուսման ծրագրերի իրականացումը՝ հաճախորդներին արժեքավոր նվերներ ստանալու, գնումներից կուտակված միավորները նվերներով փոխանակելու, ինչպես նաեւ գումարի վերադարձի հնարավորություն ընձեռելով: 2018-2022 թվականների անցած ժամանակահատվածում, մասնավորապես, անկանխիկ գնումների խրախուսման արշավների շրջանակում մեր ակտիվ հաճախորդները ստացել են Եվրոպական ու Ասիական երկրներում հանգստի, ինչպես նաեւ Փարիզի Դիսնեյլենդ այցելելու հնարավորություն, իսկ cashback արշավների շրջանակում նրանք ստացել են 51,698,600 ՀՀ դրամ ընդհանուր գումար՝ ներառյալ հարկերը»,-ասել են Բանկում:Նշվում է նաեւ, որ մինչեւ տարեվերջ Կոնվերս Բանկը հանդես կգա խրախուսման հետաքրքիր, նոր արշավներով:Մանրամասները՝ այստեղ, հեռախոս՝ 010-511-211Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 3048