Այսօրվանից Հայէկոնոմբանկը կսպասարկի Google Pay-ը՝ հնարավորություն տալով քարտապաններին օգտվել պարզ եւ ապահով անհպում վճարումներից եւ պահպանել թվային քարտը Android եւ WearOS սարքերում:Քարտապանները հնարավորություն կունենան պահել Հայէկոնոմբանկի Visa եւ Mastercard կրեդիտային եւ դեբետային քարտերը Google Wallet-ում: Այն թվային դրամապանակ է, որն այսօր գործարկվում է Հայաստանում եւ թույլ է տալիս կատարել վճարումներ ցանկացած վայրում, որտեղ ընդունվում են անհպում վճարումներ: Բացի վճարային քարտերից, քարտապանները Google Wallet-ում կարող են նաեւ պահպանել եւ հասանելի դարձնել հավատարմության քարտերը, նստեցման կտրոնները (boarding pass) եւ միջոցառումների տոմսերը (event tickets):Google Pay օգտագործելը նաեւ դարձնում է վճարումներն ավելի ապահով անվտանգության մի քանի մակարդակների կիրառման շնորհիվ՝ ավելացնելով Հայէկոնոմբանկի կողմից թողարկված քարտի ապահովությունը: Սա ներառում է թոքենիզացում, որը նշանակում է, որ Google Wallet-ում պահվող ձեր քարտով վճարելիս գործարքներն իրականացվում են՝ օգտագործելով թվային քարտի համարը (թոքեն): Այս թոքենը հատուկ եղանակ է եւ կապված է մեկանգամյա անվտանգության կոդի հետ, որը փոխվում է յուրաքանչյուր գործարքի հետ՝ ապահովելով լրացուցիչ պաշտպանություն զեղծարարությունից: Բացի այդ, եթե ձեր հեռախոսը երբեւէ կորել է կամ գողացել են, կարող եք պարզապես օգտագործել «Գտնել իմ սարքը» հրահանգը՝ ձեր սարքը ցանկացած վայրից անմիջապես բլոկավորելու, այն նոր գաղտնաբառով ապահովելու կամ նույնիսկ ձեր անձնական տվյալներից մաքրելու համար:«Google Pay-ն ավելի քան 45 երկրների Android եւ WearOS օգտատերերին տրամադրում է արագ, հեշտ եւ ապահով վճարումներ կատարելու հնարավորություն»,- նշում է Google Wallet-ի փոխնախագահ եւ գլխավոր տնօրեն Ջենի Չենգը: «Օգտատերերը կարող են հեշտությամբ ավելացնել իրենց դեբետային եւ կրեդիտային քարտերը Google Wallet հավելվածին եւ համոզված լինել, որ իրենց ֆինանսական տեղեկատվությունն ապահով եւ անվտանգ է գնումներ կատարելիս»:Հայէկոնոմբանկի քարտը Google Pay-ի միջոցով օգտագործելու համար ներբեռնեք Google Wallet-ը Google Play Store-ից այսօր:Հայէկոնոմբանկի մասին.«Հայէկոնոմբանկն ավելի քան 30 տարի պահպանում է կարեւոր դերակատարությունը երկրի բանկային ոլորտի եւ տնտեսության զարգացման գործում՝ մատուցելով ինչպես կորպորատիվ, այնպես էլ մանրածախ բանկային ծառայություններ: Բարձր գնահատելով հաճախորդների հարմարավետությունը՝ բանկը մշտապես արդիականացնում է իր ծառայությունները` ուշադրության կենտրոնում պահելով նորարարական լուծումների ներդրումը եւ առաջխաղացումը»,- ասված է հաղորդագրության մեջ: Tweet Դիտում՝ 2244