ՓՄՁ ոլորտի մոտ 150 ներկայացուցիչ մասնակցել է Made in Armenia-ի աշխատանքային քննարկմանը

14.11.2022 | 17:30 Գլխավոր էջ / Նորություններ /
#Made in Armenia #Աշոտ Գրիգորյան #ՓՄՁ
Made in Armenia հասարակական կազմակերպության՝ Փոքր եւ միջին ձեռնարկությունների աջակցման ծրագրի շրջանակում կայացել է հերթական միջոցառումը, որին մասնակցել է ՓՄՁ մոտ 150 ներկայացուցիչ:

Միջոցառման շրջանակում նրանք աշխատանքային քննարկումներ են ունեցել մարքեթինգի, վաճառքի, ՏՏ, լոգիստիկայի, ֆինանսավորման, արտահանման ոլորտի մասնագետների հետ, ստացել իրենց հուզող հարցերի պատասխանները:

Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Made in Armenia-ի նախագահ Աշոտ Գրիգորյանը նշել է. «Ամիսներ առաջ կազմակերպության ծրագրերի շնորհանդեսի շրջանակում մենք հայտարարեցինք Հայաստանում փոքր եւ միջին ձեռնարկությունների աջակցման լայնածավալ ծրագրերի մեկնարկի մասին մի քանի ուղղություններով՝ փորձագիտական աջակցություն, բիզնես կապերի հաստատում եւ ներդրումների ներգրավման գործիքների ներդրում: Անցած կարճ ժամանակահատվածում մենք կարողացել ենք ստեղծել գործընկերների համայնք՝ ներառելով տեղական եւ արտասահմանյան մասնագետների, որոնք այսօր միասին աշխատում են փոքր եւ միջին բիզնեսին աջակցման գործիքի՝ բիզնես աքսելերատորի ստեղծման ուղղությամբ: Մշակվում է հարթակ, որը կհեշտացնի համար ֆինանսների հասանելիությունը»:

ՓՄՁ ներկայացուցիչների խոսքով, ոլորտում նման անմիջական հանդիպումների ու քննարկումների կարիքը մեծ է: « Փոքր եւ միջին ձեռնարկությունները մեծամասամբ իրենք են մշակում եւ իրականացնում մարքեթինգային քաղաքականություն՝ այդ թվում սոցիալական ցանցերում, երկար ժամանակ վատնում ընդլայնման, վաճառքի, ֆինանսների ներգրավման նպատակով գործընկերներ գտնելու համար: Մասնագիտական սուղ կարողությունների պատճառով որոշումները ոչ միշտ են արդարացված լինում: Նման միջոցառումները մասնագետներից տեղեկատվություն ստանալու, ավելի գրագետ աշխատելու հիանալի հնարավորություն են»,- նշել են նրանք:

Հասարակական կազմակերպության գործընկերներ կառույցները ոչ միայն պատասխանեցին մասնակիցներին հուզող հարցերին, այլեւ հանդես եկան համագործակցության առաջարկով, որի շրջանակում միջոցառման մասնակիցները կսպասարկվեն արտոնյալ պայմաններով:

Նշվել է նաեւ, որ նման հանդիպումները լինելու են պարբերական:
Դիտում՝ 3444
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW