«Մի դրամի ուժը». 4.827.643 դրամ՝ «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնին

11.11.2022 | 12:19 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Մի դրամի ուժը» #IDBank
Իդրամն ու IDBank-ը ամփոփել են «Մի դրամի ուժը» նախաձեռնության հոկտեմբեր ամսվա ծրագիրը։ Կուտակված ողջ գումարը, որը կազմել է 4.827.643 դրամ, փոխանցվել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնին։

Ինչպես հայտնել են IDBank-ից, սա Իդրամի եւ IDBank-ի հետ «Զինվորի տան» երկրորդ համագործակցությունն էր։ Այս անգամ եւս նվիրաբերված գումարը կուղղվի զինհաշմանդամների համար իրականացվող ծրագրերին՝ նպաստելով նրանց առողջության վերականգնմանն ու սոցիալական խնդիրների լուծմանը։

Ընկերությունները նաեւ հայտարարել են նոյեմբեր ամսվա շահառուին․ Idram&IDBank հավելվածով, IDBanking.am առցանց հարթակով, Իդրամով կամ ընկերությունների տերմինալներով կատարվող վճարումներից նոյեմբեր ամսվա ընթացքում կուտակված ամբողջ գումարը փոխանցվելու է «Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամին։

«Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է Արեն Մեհրաբյանի մեծ ընտանիքի նախաձեռնությամբ, որի հիմքում ավագ որդու՝ 44-օրյա պատերազմում զոհված Արենի երազանքն է՝ հիմնել աէրոտիեզերական շարժիչների եւ ուղղահայաց վերելքով ու վայրէջքով թռչող Էլեկտրական սարքերի (eVTOL) մեքենաշինական արտադրություն Հայաստանում՝ հիմք դնելով հայկական տիեզերական ծրագրին:

Բանկի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթեւիկ Վարդեւանյանի խոսքով՝ կրթությունը Բանկի եւ Իդրամի համար ԿՍՊ հիմնական ուղղություն է, եւ առաջին անգամ չէ, որ «Մի դրամի ուժի» կուտակած գումարները պետք է ուղղվեն կրթական ոլորտի զարգացմանը։

«Արենի ծնողներն իրենց որդու երազանքն իրականություն դարձնելու համար հիմնադրամ են ստեղծել, որի միջոցով ներկայում կրթում են 44-օրյա պատերազմի մասնակից 120 երիտասարդի։ Նրանք ստանում են աշխարհում խիստ պահանջված մասնագիտացումներով կրթություն եւ որ հատկապես կարեւոր է, դասընթացների ավարտից հետո ապահովվում են նաեւ աշխատանքով։ Չնայած սա ամենափոքր բանն է, որ կարող ենք անել նման մեծ առաքելություն ունեցող հիմնադրամի համար, հույս ունենք, որ սա վարակիչ օրինակ կլինի նաեւ մի շարք կազմակերպությունների համար, որովհետեւ որակյալ կրթությունը մեր ապագայի հիմնասյունն է», - ասել է Տաթեւիկ Վարդեւանյանը։

Նշվում է, որ «Արեն Մեհրաբյան» հիմնադրամը ստեղծել է կրթական մի համակարգ, որը կարճաժամկետ տեխնիկական դասընթացների միջոցով անվճար կրթություն է տրամադրում 44–օրյա պատերազմի մասնակիցներին, պատերազմի հետեւանքով հաշմանդամ դարձածներին, զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին, ինչպես նաեւ՝ բոլոր նրանց, ովքեր ցանկանում են կրթվել մեքենաշինական ինժեներության, ծրագրավորման եւ աէրոտիեզերական ինժեներության ոլորտում։

«Արեն Մեհրաբյան» հիմնադրամի հիմնադիր տնօրեն Մհեր Մեհրաբյանի խոսքով՝ «Մի դրամի ուժը» հնարավորություն է ստեղծում պատերազմի ընթացքում իրենց առողջությունը չխնայած մեր հայրենակիցների համար անհնարին թվացող կրթական ծրագրերը կյանքի կոչել:

«Ծրագիրն ապացուցել է, որ համախմբվածության, հետեւողական ու պրոֆեսիոնալ թիմի աշխատանքի շնորհիվ անհնարինը հնարավոր է դառնում։ Դժվար է կտրվել առօրեականությունից եւ լուծել ապագայի խնդիրները։ «Մի դրամի ուժը» նախաձեռնությունը հանդիսանում է այն կամուրջը, որը կապում է առօրեականությունը մեր երիտասարդների ապագայի կերտման հետ»,- ասել է Մհեր Մեհրաբյանը։

«Բոլորս կարող ենք դառնալ բարի կամքի դեսպան՝ աջակցելով մի շարք կենսական կարեւորության կազմակերպությունների, հիմնադրամների՝ պարզապես կատարելով վճարումները Idram&IDBank հավելվածով, IDBanking.am առցանց հարթակով, Իդրամով կամ ընկերությունների տերմինալներով»,- ասված է բանկի հաղորդագրությունում:

Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 34965
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW