ԱՄՆ-ը դադարում է դիտարկել Ռուսաստանին շուկայական տնտեսություն ունեցող երկիր

11.11.2022 | 11:40 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱՄՆ #ՌԴ
ԱՄՆ Առեւտրի նախարարությունը նախօրեին հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն իր հակադեմպինգային ընթացակարգերում դադարում է Ռուսաստանին դիտարկել որպես շուկայական տնտեսություն ունեցող երկիր։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ գերատեսչությունում նշել են, որ որոշման ընդունումից հետո Ռուսաստանից ներմուծման դեպքում մաքսատուրքերը հաշվարկելու համար կկիրառվի այլընտրանքային մեթոդաբանություն, ըստ որի մասնագետները կառաջնորդվեն շուկայական գներով, որոնք գործում են  «տնտեսական զարգացման համադրելի մակարդակ ունեցող երկրներում արտադրվող համանման ապրանքի համար»:

Շուկայական կարգավիճակը Ռուսաստանին շնորհվել էր ԱՄՆ Առեւտրի նախարարության կողմից 2002 թվականին։ Մինչ այդ Ռուսաստանը համարվում էր «ոչ շուկայական» տնտեսություն ունեցող երկիր։ Նման երկրների համար ԱՄՆ օրենսդրությունը նախատեսում է դեմպինգը որոշելու հատուկ մեթոդաբանություն, ըստ որի արտահանման գները համեմատվում են ոչ թե արտահանող երկում, այլ շուկայական տնտեսության կարգավիճակ ունեցող երրորդ երկրում գների եւ ծախսերի հետ:

 Նման մեթոդի կիրառումը խաթարում է արտահանողների՝ իրենց շահերը պաշտպանելու կարողությունը եւ հաճախ հանգեցնում է ուռճացված հակադեմպինգային մաքսատուրքերի։
Դիտում՝ 10105
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW