«Սբերբանկ»-ի նախագահ Գերման Գրեֆը, ելույթ ունենալով Finopolis 2022 համաժողովին, կոչ է արել ֆինանսական շուկայի կարգավորիչ մարմիններին թուլացնել վերահսկողությունը որոշ ոլորտների նկատմամբ:Այդպիսի ոլորտներից մեկը կրիպտոարժութային շուկան է և բլոկչեյն տեխնոլոգիաները, որտեղ Ռուսաստանն այժմ կորցնում է իր առավելությունները, կարծում է Գրեֆը։ «Մենք պետք է վերացնենք մեր վախերը։ Այսօր մեզ շատ են խանգարում կառավարության ու Կենտրոնական բանկի, մի խոսքով՝ կարգավորիչների մտավախությունները»,- ասել է նա։Frank Media-ի փոխանցմամբ՝ Գրեֆը Կենտրոնական բանկին կոչ է արել «այս դժվարին ժամանակաշրջանում» նվազեցնել ոլորտի կարգավորումը՝ ընկերություններին հնարավորություն տալով դրսևորվել եւ ազատվել ավելորդ կարգավորումից։Հաջորդ հարցը՝ շուկայում արհեստականորեն մրցակցության ստեղծումն է։ «Նորարարությունների զարգացման հիմնական միջոցը կոշտ մրցակցությունն է։ Ռուսաստանի տնտեսության համար ամենաբացասական հետեւանքներից է արտասահմանյան ընկերությունների հեռանալը։ Մենք ստիպված ենք իր մասշտաբով նմանատիպ ընկերություններ ստեղծել»,- ասել է Գրեֆը։Նրա խոսքով՝ ՌԴ խոշոր բանկերը չեն զգացել արտասահմանյան բանկերի մրցակցությունը ռուսաստանյան շուկայում։ Խոշոր վաճառողների, խոշոր տեխնոլոգիական ընկերությունների հեռանալն, ըստ Գրեֆի, ավելի ցավոտ է երկրի ֆինանսական շուկայի համար, քանի որ առաջ է քաշում տեխնոլոգիական մրցակցության հարցը։ Tweet Դիտում՝ 11050