Wizz Air-ը հունվարից թռիչքներ կիրականացնի Վենետիկ-Երեւան-Վենետիկ երթուղով

04.11.2022 | 14:07 Գլխավոր էջ / Նորություններ /
#Wizz Air #Վենետիկ #Երեւան
Wizz Air ավիաընկերությունը 2023 թվականի հունվարի 12-ից մեկնարկելու է Վենետիկ-Երեւան-Վենետիկ երթուղով կանոնավոր չվերթերը:

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից հայտնել են, որ չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ յուրաքանչյուր հինգշաբթի եւ շաբաթ օրերին:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման եւ այլ մանրամասների համար այցելել ավիաընկերության կայք՝ wizzair.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:
Դիտում՝ 36979

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW