ԱՄՀ-ն ավելի քան $165 միլիոն կհատկացնի Հայաստանին
03.11.2022 | 15:13 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ getty images

ԱՄՀ-ից հայտնել են, որ Հայաստանի հետ պայմանավորվածություն են ձեռք բերել եռամյա համաձայնագիր կնքելու վերաբերյալ, որը ենթակա է ԱՄՀ գործադիր խորհրդի հաստատմանը: Ակնկալվում է, որ հարցը կքննարկվի 2022 թվականի դեկտեմբերին:
Նշվում է, որ Հայաստանի իշխանությունների խնդրանքով ԱՄՀ աշխատակիցների խումբը 2022 թվականի սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 6-ը եղել են Երեւանում եւ ուսումնասիրել եռամյա տնտեսական ծրագիրը:
«Հայաստանում ունեցած հանդիպումներից եւ քննարկումներից հետո Հայաստան ժամանած ԱՄՀ պատվիրակության ղեկավար Իվա Պետրովան հայտարարել է, որ Հայաստանն ու ԱՄՀ համաձայնության են հասել համաձայնագրի շուրջ, որը ենթադրում է շուրջ $165.6 միլիոնի հատկացում Հայաստանին՝ մակրոտնտեսական, ֆիսկալ եւ ֆինանսական կայունության ապահովմանն ուղղված տնտեսական ծրագրին աջակցելու համար»,- ասված է հաղորդագրությունում:
Նշվում է նաեւ, որ հարկաբյուջետային արդյունքների գերակատարումը եւ դրամի արժեւորումը նպաստել են երկրի պետական պարտքի նվազման, որն այս տարվա արդյունքներով կկազմի ՀՆԱ-ի 51%, որը 2021 թվականին կազմում էր ՀՆԱ-ի 60.3%:
«Ակնկալվում է, որ 2023 թվականին տնտեսական աճը կդանդաղի եւ միջնաժամկետ կտրվածքով կմնա 4-5%-ի միջակայքում»,- նշված է հաղորդագրությունում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: