Հոկտեմբերի 1-ից հարկային ստուգումների եւ ուսումնասիրությունների վերաբերյալ փաստաթղթերը, հարկային եւ մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի որոշումները հարկ վճարողներին ծանուցվում են էլեկտրոնային եղանակով եւ համարվում են պատշաճ ծանուցված:Ինչպես հայտնում են Պետական եկամուտների կոմիտեից (ՊԵԿ), Գործընթացն ավելի դյուրին իրականացնելու նպատակով հարկ վճարողի անձնական գրասենյակում ստեղծել է ստուգումների, ուսումնասիրությունների, հանձնաժողովի որոշումների նոր բաժին: «Համակարգը հարկ վճարողին հնարավորություն է տալիս ոչ միայն դիտել փաստաթղթերը, այլեւ ներկայացնել պահանջվող տեղեկատվությունը, իրենց առարկությունները եւ այլ փաստաթղթեր»,- ասված է հաղորդագրությունում:Նշվում է, որ հոկտեմբերին էլեկտրոնային ծանուցման եղանակով ծանուցվել է շուրջ 8500 փաստաթուղթ, հարկ վճարողներից ստացվել է 110 առարկություն: Ծանուցումների վերաբերյալ մանրամասները՝ ՊԵԿ տեսանյութում: Tweet Դիտում՝ 3047