ՎՏԲ-Հայաստան Բանկը Խնայողությունների միջազգային օրվա առթիվ բարելավել է ավանդների պայմանները։ Բանկից հայտնել են, որ կախված ներդրման ժամկետից՝ ՀՀ դրամով ավանդների առավելագույն տոկոսադրույքն աճել է 0,5 տոկոսային կետով՝ մինչեւ 10․5%: ՌԴ ռուբլով միջոցների ներդրման դեպքում առավելագույն աճը կազմել է 3 տոկոսային կետ՝ մինչեւ 5․5%։ Առաջարկը տարածվում է «Շահավետ» եւ «Պրոգրես» ավանդների վրա։«30 օրից մինչեւ 2 տարի ժամկետով «Շահավետ» ավանդը ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆիզիկական անձ հաճախորդները կարող են ՀՀ դրամով ներդնել մինչեւ 10․5% տարեկան առավելագույն տոկոսադրույքով եւ ռուսական ռուբլով՝ մինչեւ 5․5% տարեկան տոկոսադրույքով: Ավանդի նվազագույն գումարը կազմում է 100 հազ․ ՀՀ դրամ կամ 10 հազ․ ՌԴ ռուբլի, տոկոսները հաշվարկվում են ավանդի ժամկետի վերջում: Տվյալ պրոդուկտի շրջանակում համալրման եւ մասնակի ելքագրման հնարավորություններ նախատեսված չեն: Նոր առաջարկը գործում է մինչեւ ընթացիկ տարվա նոյեմբերի 15-ը։ՀՀ դրամով «Պրոգրես» ավանդատեսակի առավելագույն եկամտաբերությունն աճել է մինչեւ տարեկան 9․22%, ռուսական ռուբլով` մինչեւ 4․87%: Համալրման հնարավորությամբ այս ավանդը հասանելի է սկսած 30 հազ․ ՀՀ դրամից կամ 5 հազ․ ՌԴ ռուբլուց, 30 օրից մինչեւ 2 տարի ժամկետով»,- ասված է բանկի տարածած հաղորդագրությունում:ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրենի տեղակալ Հայկ Գեւորգյանն ասել է, որ ՀՀ կենտրոնական բանկի կողմից պահպանվող երկնիշ հիմնական դրույքաչափի ֆոնին այսօր խնայողական պրոդուկտների նկատմամբ հաճախորդների պահանջարկը շարունակում է բարձր մնալ։«Հաշվի առնելով ավանդատուների պահանջները՝ մենք որոշել ենք բարելավել մեր երկու ամենապահանջված ժամկետային ավանդի պայմանները, որոնք կարելի է ներդնել առավելագույն շահավետ պայմաններով ՀՀ դրամով եւ ՌԴ ռուբլով։ Ներկա պահին այս արժույթներով ավանդների մասնաբաժինը կազմում է բոլոր արտարժույթներով ներդրված ավանդների ավելի քան 90%-ը։ Միեւնույն ժամանակ, ՀՀ դրամով ավանդները հաճախորդներին հասանելի են շուկայականից բարձր տոկոսադրույքով»,- ասել է Հայկ Գեւորգյանը:Հաղորդվում է նաեւ, որ ֆիզիկական անձ հաճախորդները կարող են ձեւակերպել եւ համալրել ավանդներ ինչպես բանկի մասնաճյուղերում, այնպես էլ հեռահար՝ Վիդեո բանկ ծառայության միջոցով: Բոլոր ավանդները երաշխավորված են ՀՀ ԿԲ կողմից հիմնված Ավանդների հատուցումն երաշխավորող հիմնադրամի կողմից։Ավանդի տոկոսագումարից գանձվող եկամտային հարկը կազմում է 10%:Գործող ավանդների մասին մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի պաշտոնական կայքում, Բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն 87-87 հեռախոսահամարով:Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 7316