ԿԲ-ն փորձում է աջակցել դոլարի փոխարժեքի նվազումից առավել տուժող ոլորտներին
01.11.2022 | 17:20 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Photolure

Նրա խոսքով՝ այսպիսով Կենտրոնական բանկը փորձում է աջակցել այն ոլորտների տնտեսվարողներին, որոնք առավել շատ են տուժում դոլարի փոխարժեքի նվազումից՝ ՏՏ, արտահանումներ, կառուցապատողներ:
«Որոշ ժամանակ առաջ ԿԲ-ն իր վրա հանձնառություն էր վերցրել աշխատել առեւտրային բանկերի գործընկերների հետ, որպեսզի զարգացնենք ածանցյալների շուկան ու կարողանանք օգնել տնտեսվարողներին: Պայմանավորվածության համաձայն՝ ԿԲ-ն իր նորմատիվային իրավական ակտերով արել էր թուլացումներ, ինչը պիտի նպաստեր առեւտրային բանկերի մոտ ածանցյալների առաջարկի մեծացմանը: Այս պահի դրությամբ գրեթե բոլոր խոշոր առեւտրային բանկերն առաջարկում են ածանցյալներ: Ածանցյալը հետեւյալի մասին է՝ այսօր տնտեսվարողը կարող է ֆիքսել, որ երեք ամիս հետո կարող է արտարժույթ գնել կամ վաճառել, կարող է նույնն անել վեց ամիս եւ մեկ տարի անց ու իրեն փոխարժեքը տալու են այսօր՝ մեկ տարի առաջվա պայմաններով»,- ասել է Մարտին Գալստյանը:
Նա նշել է, որ այս հարցով մի շարք ոլորտների տնտեսվարողների հետ հանդիպում է եղել Կենտրոնական բանկում, որի ընթացքում առեւտրային բանկերը ներկայացրել են ածանցյալ գործիքների տրամաբանությունն ու դրանցից օգտվելու կարգը:
«ՏՏ ոլորտի հետ դեռեւս հանդիպում չի եղել: Այս առումով սպասում ենք կառավարության՝ ԲՏԱ նախարարության մեր գործընկերներին»,- ասել է Մարտին Գալստյանը՝ հույս հայտնելով, որ վերոնշյալ գործիքներն ինչ-որ կերպ կօգնեն բիզնեսներին կառավարել ռիսկերը:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: