Երեւանում կկայանա Եվրասիական կենտրոնական դեպոզիտարիաների ասոցիացիայի համաժողովը

01.11.2022 | 14:18 Գլխավոր էջ / Նորություններ /
#AMX #AECSD #համաժողով
Նոյեմբերի 3-4-ին Հայաստանում տեղի է ունենալու Եվրասիական կենտրոնական դեպոզիտարիաների ասոցիացիայի (AECSD) 2022թ․ միջազգային համաժողովը:

Միջազգային համաժողովը կանցկացվի «Ինչպե՞ս դիմակայել շուկայական տատանումներին. մարտահրավերներ եւ լուծումներ» խորագրով: Համաժողովին մասնակցելու են խոսնակներ Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Վրաստանից, Տաջիկստանից, ինչպես նաեւ՝ Clearstream ընկերությունից։

Ինչպես հայտնում են Հայաստանի ֆոնդային բորսայից (AMX), միջոցառման ընթացքում քննարկվելու են կենտրոնական դեպոզիտարիաներին վերաբերող կարեւորագույն թեմաներ, որոնց թվում են՝ ժամանակակից աշխարհաքաղաքական եւ տնտեսական մարտահրավերների ազդեցությունը դեպոզիտարիաների վրա, կարգավորման ինչպիսի մոդելներ են կիրառում եւ ինչպես են հաղթահարում խնդիրները:

«Եվրասիական կենտրոնական դեպոզիտարիաների ասոցիացիայի միջազգային համաժողովը մեծ հետաքրքրություն է ներկայացնում միջազգային ֆինանսական հանրության համար՝ իր շուրջ համախմբելով ֆինանսական շուկայի հարցերով հետաքրքրված մեծ թվով մասնագետների եւ փորձագետների: Համաժողովը կծառայի որպես դեպոզիտար գործունեության զարգացման եւ ընդլայնման վերաբերյալ գաղափարների փոխանակման հարթակ, ինչպես նաեւ հնարավորություն կտա եվրասիական տարածաշրջանի դեպոզիտարիաներին եւ շահագրգիռ կողմերին տեղեկատվության եւ փորձի փոխանակում իրականացնել:

Հայաստանի համար սա հիանալի հնարավորություն կլինի ֆինանսական շուկայում նոր համախոհներ գտնելու եւ համագործակցություններ հաստատելու համար»,- ասված է հաղորդագրությունում:

Միջոցառման պաշտոնական կազմակերպիչներն են AMX-ը՝ ի դեմս «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ի եւ AECSD-ի քարտուղարությունը։

Միջոցառման «ոսկե» հովանավորներն են Ամերիաբանկ ՓԲԸ-ն եւ Ռուսաստանի Ազգային հաշվարկային դեպոզիտարիան (NSD), INFINITUM-ը՝ «բրոնզե» հովանավոր։
Դիտում՝ 2419
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai