Հոկտեմբերին սպառողական գները Եվրոգոտում աճել են 10,7%-ով

31.10.2022 | 15:34 Գլխավոր էջ / Նորություններ /
#Եվրոգոտի #գնաճ
2022 թվականի հոկտեմբերին սպառողական գները Եվրոգոտում տարեկան կտրվածքով աճել են 10,7%-ով, հաղորդում է Finmarket-ը՝ վկայակոչելով ԵՄ վիճակագրական ծառայության (Եվրաստատ) նախնական տվյալները։

Սա հաշվարկների վարման պատմության մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ Trading Economics-ի կողմից հարցված վերլուծաբաններն ակնկալում էին, որ աճը կկազմի 10,2%: Սեպտեմբերին Եվրոգոտում տարեկան գնաճը 9,9% էր: Ամսական կտրվածքով գներն աճել են 1,5%-ով։

Սպառողական գներն, առանց հաշվի առնելու այնպիսի փոփոխական գործոնների, ինչպիսիք են էներգակիրների, սննդամթերքի եւ ալկոհոլի արժեքը (CPI Core ինդեքսը), հոկտեմբերին տարեկան կտրվածքով աճել են 5%-ով՝ սեպտեմբերին 4,8% աճից հետո:

Էներգակիրների գները հոկտեմբերին արագացրել են աճը մինչեւ 41,9%՝ սեպտեմբերին 40,7% աճից հետո: Արդյունաբերական ապրանքների գներն աճել են 6%-ով (նախարդ ամիս այս ցուցանիշը կազմել էր 5,5%)։

Սննդամթերքի, ալկոհոլի եւ ծխախոտի գներն աճել է 13,1%-ով՝ սեպտեմբերին 11,8%-ով թանկանալուց հետո։ Ծառայությունները թանկացել են 4,4%-ով (նախարդ ամիս այս ցուցանիշը կազմել էր 4,3%)։

Տարեկան կտրվածքով ամենաբարձր գնաճը գրանցվել է Էստոնիայում (22,4%), Լիտվայում (22%) եւ Լատվիայում (21,8%)։ Ամենացածրը՝ Ֆրանսիայում (7,1%), Իսպանիայում (7,3%) եւ Մալթայում (7,5%)։
Դիտում՝ 6235
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW