2022 թվականի 9 ամսվա ընթացքում շուրջ 442․9 մլն հաշվարկային փաստաթղթերով ապահովվել է 7 տրլն ՀՀ դրամի շրջանառություն:ՊԵԿ-ից հայտնել են, որ սա նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցում է 25%-ով, իսկ 2020թ․ ցուցանիշը՝ 56%-ով։Նշվում է, որ ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների արդյունքներով ՀԴՄ կտրոնների քանակը 2021թ․-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 8%-ով, իսկ տպված կտրոններով շրջանառությունը՝ 13%-ով։ Tweet Դիտում՝ 4956